ՀՀ ԿԲ. ԳՆԱՃԱՅԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
Համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները, կարճատև ժամանակահատվածի համար, թույլ են, իսկ ՀՀ տնտեսության զարգացումներից բխող գնաճային ճնշումներն էլ նվազագույնն են: Այսպիսին է ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական գանահատկանը:
Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հայտարարության մեջ` չնայած սոցիալական ծախսերի ավելացմանը` մեր հանրապետությունում բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը կպահպանվի ցածր մակարդակում: Գնահատվում է, որ հարկաբյուջետային հատվածի զարգացումները գնաճային միջավայր չեն ընդլայնի: Աշխատանքի շուկայի զարգացումներն իրենց հերթին՝ անվանական աշխատավարձի և արտադրողականության համադրությամբ, չեզոք են:
Այս պարագայում ԿԲ-ն շարունակում է չեզոք քաղաքականության իրականացումը (այսինքն՝ քաղաքականության տոկոսադրույքի այնպիսի մակարդակի սահմանում, որը գնաճային միջավայրի վրա չի թողնում ոչ ընդլայնող, ոչ էլ զսպող ազդեցություն): Տնտեսության զարգացման ներկա պայմաններում տոկոսադրույքի այդպիսի մակարդակը, ԿԲ գնահատմամբ, տատանվում է 8%-ի շրջակայքում: