ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 19 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 26 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Հունվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 18.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 26.6 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում, նախորդ շաբաթվա համեմատությամբ, ՀՀ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով տրամադրվող վարկերի ծավալների զգալի անկում:
Նշենք, որ 2011թ. դեկտեմբերի 26-ից 2012թ. հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 104.9 մլն ԱՄՆ դոլար: