Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
2011Թ.-ԻՆ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՆ ՎՃԱՐԵԼ 20 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԵՐ
06/02/2012 12:42
Կիսվել

2011Թ.-ԻՆ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՆ ՎՃԱՐԵԼ 20 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԵՐ

Հրապարակվել է 2011 ֆինանսական տարվա արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Համաձայն ներկայացված տվյալների` այս ցանկում հայտնվել են ՀՀ-ում գործող բոլոր 21 առևտրային բանկերը, որոնք միասին ՀՀ պետական բյուջե են վճարել ավելի քան 20 մլրդ ՀՀ դրամի հարկեր:

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջե վճարելով 2919.0 մլն ՀՀ դրամ` ՀՀ բանկային համակարգում ամենախոշոր հարկատու բանկ է դարձել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը: Վերջինս զբաղեցնում է հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 21-րդ հորիզոնականը:

ՀՀ առևտրային բանկերից խոշոր հարկատուների ցուցակի համեմատաբար բարձր հորիզոնականներում են հայտնվել նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ն և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, որոնք զբաղեցնում են Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակի 30-րդ և 33-րդ հորիզոնականները` վճարելով համապատասխանաբար 2463.6 մլն ՀՀ դրամ և 2367.0 մլն ՀՀ դրամ:

ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 100 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև «Ամերիաբանկ»-ը (40-րդ հորիզոնական, 1862.4 մլն ՀՀ դրամ), «Արդշինինվեստբանկ»-ը (46-րդ հորիզոնական, 1662.4 մլն ՀՀ դրամ), «Յունիբանկ»-ը (53-րդ հորիզոնական, 1496.6 մլն ՀՀ դրամ), «Հայբիզնեսբանկ»-ը (69-րդ հորիզոնական, 1203.8 մլն ՀՀ դրամ), «Ինեկոբանկ»-ը (72-րդ հորիզոնական, 1114.1 մլն ՀՀ դրամ) և «Անելիք բանկ»-ը, որը, հաշվետու տարում պետական բյուջե վճարելով  813.3 մլն ՀՀ դրամի հարկեր, եզրափակում է ՀՀ խոշոր հարկ վճարողների առաջին 100-յակը:

Միևնույն ժամանակ, «Արարատբանկ»-ը, որը 2011 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել 793.2 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, հայտնվել է Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկի 104-րդ հորիզոնականում:  Վերջինիս Իրենց վճարած հարկերով հաջորդում են «Կոնվերս բանկ»-ը (109-րդ հորիզոնական, 759.2 մլն ՀՀ դրամ), «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը (121-րդ հորիզոնական, 697.6 մլն ՀՀ դրամ), Հայէկոնոմբանկ»-ը (142-րդ հորիզոնական, 604.8 մլն ՀՀ դրամ), «Մելլաթ բանկ»-ը (169-րդ հորիզոնական, 486.7 մլն ՀՀ դրամ), «Զարգացման հայկական բանկ»-ը (173-րդ հորիզոնական, 477.9 մլն ՀՀ դրամ):

ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերի ցուցանիշով ՀՀ բանկային համակարգի վերջին 5 հորիզոնականներում են  «Պրոմեթեյ բանկ»-ը (186-րդ հորիզոնական, 441.2 մլն ՀՀ դրամ), «Արմսվիսբանկ»-ը (188-րդ հորիզոնական, 436.6 մլն ՀՀ դրամ),  «Պրոկրեդիտ բանկ»-ը (205-րդ հորիզոնական, 409.3 մլն ՀՀ դրամ), «Բիբլոս բանկ Արմենիա»-ն (227-րդ հորիզոնական, 373.0 մլն ՀՀ դրամ), «ԲՏԱ բանկ»-ը (541-րդ հորիզոնական, 138.7 մլն ՀՀ դրամ) և «Արցախ բանկ»-ի կենտրոնական մասնաճյուղը (900-րդ հորիզոնական, 79.1 մլն ՀՀ դրամ):

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87