
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 25 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 33 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Փետրվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 33.3 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս մեկ շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատությամբ, ՀՀ բանկերը գրանցել են դրամով վարկավորման ծավալի աճ: Միևնույն ժամանակ, դոլարով վարկերի ծավալը զգալի նվազել է:
Նշենք, որ փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 52.2 մլն ԱՄՆ դոլար: