Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Արհեստական բանականության կիրառման 9 օրինակ ֆինանսներում
07/04/2023 22:22
Կիսվել

Արհեստական բանականության կիրառման 9 օրինակ ֆինանսներում

Արհեստական բանականությունը փոխակերպում է ֆինանսական հատվածը՝ հեղափոխություն կատարելով բանկերի, ֆինանսական հաստատությունների և ներդրողների գործունեության մեջ: Ահա ֆինանսների ոլորտում AI-ի կիրառման 9 օրինակ և ինչպես են դրանք փոխում արդյունաբերությունը.

Խարդախության հայտնաբերում

AI ալգորիթմները կարող են իրական ժամանակում վերլուծել գործարքները, ուսումնասիրել տվյալների կետերը, ինչպիսիք են օգտատիրոջ գտնվելու վայրը, գործարքների պատմությունը և սարքի մասին տեղեկությունները, այսպիսով՝ հայտնաբերել անոմալիաներ ու օրինաչափություններ, որոնք կարող են վկայել խարդախության մասին և զգուշացնել բանկերին համապատասխան գործողություններ ձեռնարկելու համար:

Հաճախորդների սպասարկում

AI-ով աշխատող չաթ-բոտերը կարող են տրամադրել անհատական ֆինանսական խորհրդատվություն, պատասխանել հաճախորդների հարցումներին և ավտոմատացնել սովորական առաջադրանքները, ինչպիսիք են նոր հաշիվներ բացելը կամ հաճախորդների տեղեկատվությունը թարմացնելը:

Ալգորիթմական առևտուր

AI-ն կարող է ճշգրիտ գնահատել շուկայի անցյալ և ներկա միտումները, հայտնաբերել օրինաչափությունները և կանխատեսել ապագա գները: AI ալգորիթմները կարող են նաև իրական ժամանակում գործարքներ կատարել՝ օգտագործելով նախապես ծրագրավորված կանոններն ու պայմանները, օպտիմալացնել ներդրումային ռազմավարությունները՝ առավելագույնի հասցնելով եկամուտները:

Ռիսկի կառավարում

AI-ի միջոցով ռիսկերի կառավարման օրինակ է BlackRock-ի Aladdin հարթակը: Ուսումնասիրելով այնպիսի տարրեր, ինչպիսիք են շուկայի անկայունությունը, վարկային ռիսկը և իրացվելիության ռիսկը, հարթակն օգնում է ներդրումային մենեջերներին վերահսկել և կառավարել ռիսկերը: Ներդրումային մենեջերները կարող են բարելավել իրենց ներդրումային ռազմավարությունները և տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնել Aladdin-ի ռիսկերի կառավարման հնարավորությունների շնորհիվ, որոնք նվազեցնում են կորուստների ռիսկը և մեծացնում եկամուտները:

Պորտֆոլիոյի կառավարում

AI-ն կարող է վերլուծել հսկայական քանակությամբ ֆինանսական տվյալներ և ներկայացնել ներդրումային միտումների, ռիսկերի և հնարավորությունների մասին պատկերացումներ՝ օգնելով ներդրողներին կայացնել տեղեկացված որոշումներ: AI-ի միջոցով պորտֆելի կառավարման օրինակ է Wealthfront-ը՝ ռոբոտ-խորհրդատու, որն օգտագործում է AI ալգորիթմներ՝ հաճախորդներին ներդրումային պորտֆելները կառավարելու հարցում:

Վարկային միավորներ

AI ալգորիթմները կարող են վերլուծել վարկային պատմությունները, ֆինանսական հաշվետվությունները և այլ տվյալներ՝ ճշգրիտ վարկային միավորներ ապահովելու համար՝ հնարավորություն տալով վարկատուներին ավելի լավ որոշումներ կայացնել վարկավորման վերաբերյալ և նվազեցնել դեֆոլտի ռիսկը:

Անհատականացված ֆինանսական խորհրդատվություն

AI-ի վրա աշխատող ռոբոտ-խորհրդատուները կարող են տրամադրել անհատականացված ֆինանսական խորհրդատվություն և ներդրումային ռազմավարություններ՝ հիմնված հաճախորդի ֆինանսական վիճակի, նպատակների և ռիսկերի հանդուրժողականության վրա:

Ապահովագրության տեղաբաշխում

Արհեստական բանականությունը կարող է վերլուծել տվյալների մի շարք կետեր՝ ներառյալ ժողովրդագրական տեղեկատվությունը, առողջական գրառումները և վարորդական պատմությունը: Օրինակ՝ ապահովագրական շուկայում ճշգրտությունը և խարդախությունը նվազեցնելու համար Lemonade-ը, որը AI-ով աշխատող ապահովագրական ընկերություն է, օգտագործում է AI ալգորիթմներ՝ պահանջները գնահատելու և ապահովագրական պոլիսներ գրելու համար:

Կանոնակարգային համապատասխանություն

AI-ն կարող է նաև օգնել ֆինանսական հաստատություններին համապատասխանեցնել բարդ կանոնակարգերը՝ վերլուծելով գործարքները, հայտնաբերելով խարդախությունները և ապահովելով «Իմացեք ձեր հաճախորդին» և փողերի լվացման դեմ պայքարի կանոնակարգերի համապատասխանությունը:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9