Ֆինանսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
РБК. Շվեյցարական բանկերը նախազգուշացրել են ռուս հաճախորդներին հաշիվների հնարավոր փակման մասին
13/04/2023 14:08
Կիսվել

РБК. Շվեյցարական բանկերը նախազգուշացրել են ռուս հաճախորդներին հաշիվների հնարավոր փակման մասին

Շվեյցարական բանկերը, մասնավորապես UBS-ը և Credit Suisse-ը, սկսել են ռուս հաճախորդներին ծանուցել իրենց հաշիվների հնարավոր փակման մասին, եթե նրանք հարկեր վճարեն Ռուսաստանի բյուջե: Այս մասին հայտնում է РБК-ն:

«Մեր իրավաբանական գրասենյակ են դիմել մոտ 10 հոգի, որոնց մինչ այժմ ոչ պաշտոնապես զգուշացրել են բանկից, որ եթե նրանք չդադարեն լինել Ռուսաստանում տեղակայված ընկերությունների սեփականատերեր և շարունակեն վճարել հարկեր, ապա բանկը ստիպված կլինի փակել նրանց հաշիվները։ Բայց դրանից հետո դեռ որևէ պաշտոնական գործողություն չի եղել», – լրատվամիջոցին ասել է Ռոման Կուդինովը՝ շվեյցարական Leolex փաստաբանական գրասենյակից։ Նա նաև նշել է, որ բանկերի գործողությունները դեռ ընտրովի են, ոչ զանգվածային։

«Մեր բյուրոն այդ գործողությունները համարում է անօրինական և նախատեսում է բողոքարկել դրանք, հենց որ մեր հաճախորդները պաշտոնական գրավոր ծանուցումներ ստանան»,- ընդգծել է Կուդինովը։

Մեկ այլ շվեյցարացի փաստաբան էլ հայտնել է, որ իր հաճախորդներն արդեն բախվել են հաշիվների արգելափակմանը՝ Ռուսաստանի բյուջե հարկերի վճարման պատճառով։

Բանն այն է, որ վերջին ժամանակներս իշխանությունները կրկին ակտիվացրել են հակառուսական պատժամիջոցների կիրառման վերահսկողությունը, ինչը կարող է հանգեցնել բանկերի՝ այդօրինակ գործողությունների գնալուն:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57