Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
15/03/2012 12:15
Կիսվել

ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

2012 թվականի հունվար ամսվա վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1820.4 մլն ԱՄՆ դոլար, որից միայն արտարժութային պահուստները` 1762.8 մլն ԱՄՆ դոլար: Մնացյալ 57.6 մլն ԱՄՆ դոլարը պահվել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի SDR-ներում (Special Drawing Rights): Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:

Ըստ այդ տվյալների` հունվար ամսվա ընթացքում ՀՀ համախառն միջազգային պահուստները նվազել են 7.0%-ով կամ 139 մլն ԱՄՆ դոլարով:

Նշենք, որ 2011 թվականի վերջի դրությամբ մեր երկրի  համախառն միջազգային պահուստները կազմել էին 1959.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտարժութային պահուստները` 1902.4 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ SDR-ը (ՀԻՓ, հատուկ փոխառության իրավունք) ԱՄՀ-ի պահուստային եւ փոխհաշվարկային արհեստական միջոցն է: Այն ստեղծվել է 1969 թվականին և հատկացվում է երկրների պահուստների համալրման, ԱՄՀ-ի վարկերի դիմաց վճարումների կատարման եւ վճարային հաշվեկշիռների սալդոյի կանոնակարգման համար։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37