
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 30 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 48 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ շաբաթվա ընթացքում՝ մարտի 12-18-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից տնտեսության տարբեր ոլորտներին դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 48.4 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նշենք, որ փետրվարի 27-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 53.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 94.1 մլն ԱՄՆ դոլար: