Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԲՄ. Հայտնի են «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի 2022թ․ հաղթողները
12/05/2023 12:14
Կիսվել

ՀԲՄ. Հայտնի են «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի 2022թ․ հաղթողները

Նպատակ ունենալով խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին, ինչպես նաև կարևորելով հանրության լայն շերտերին անկողմնակալ և փաստերի հիման վրա կառուցված տեղեկատվության տրամադրումը՝ Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) արդեն 4-րդ անգամ անցկացրեց «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթը։ 

«Լավագույն գիտական հոդված», «Լավագույն վերլուծություն» և «Լավագույն լրագրողական անդրադարձ» անվանակարգերում առևտրային բանկերի ներկայացուցիչներից ձևավորված ժյուրին գնահատել է 2022թ․ ընթացքում հրապարակված գիտական և վերլուծական հոդվածները, ինչպես նաև լրագրողական հրապարակումները։ ՀԲՄ-ում կայացած մրցույթի արդյունքների ամփոփման միջոցառման շրջանակում մրցութային անվանակարգերի հաղթողներին ՀԲՄ-ի կողմից հանձնվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ: 

Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը շնորհակալություն է հայտնել լրագրողական համայնքի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար: 

«Մեզ համար անչափ կարևոր է հասարակության առողջ և ֆինանսապես գրագետ անդամներ ձևավորելը և այս հարցում ձեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումը: Վստահ եմ, որ հետագայում ևս կպահպանվի վերջին տարիների միտումը, երբ տարեցտարի ավելանում է մրցույթի թե մասնակիցների, և  թե մրցութային հայտերի թիվը՝ միաժամանակ ապահովելով որակյալ և արժանահավատ տեղեկատվություն: Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում նոր հաղթանակներ»,-նշել է ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը: 

Մրցույթի «Լավագույն գիտական հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ասպիրանտ Արման Համբարձումյանի և ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժնի ուսանող Մեսրոպ Մեսրոպյանի համահեղինակած «Վերահսկողական սթրես թեստավորումը որպես ՀՀ առևտրային բանկերի ֆինանսական ռիսկերը կառավարելու նոր գործիք» գիտական հոդվածը։ «Լավագույն վերլուծություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ֆինանսներ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Էդգար Աղաբեկյանի «Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության անկման հիմնական պատճառները կամ ո՞վ է մեղավոր» վերլուծությունը։ «Լավագույն լրագրողական անդրադարձ» անվանակարգում հաղթող է ճանաչվել բանկային գաղտնիքի վերաբերյալ տնտեսական լրագրող, «Արմինֆո» լրատվական գործակալության և Տնտեսական լրագրողների ակումբի լրագրող-թղթակից Նաիրա Բադալյանի հրապարակումը։ 

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքով՝ այսօր լրատվական դաշտում շրջանառվող տեղեկատվությունը, մասնավորապես՝ ֆինանսաբանկային թեմաներով հրապարակումները, ոչ միշտ են անկողմնակալ, հավաստի և բազմակողմանի ներկայացված, փոխարենը հանդիպում ենք հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվության։ Այս տեսանկյունից ոլորտի ներկայացուցիչների կողմից մշտապես կարևորվել է հանրությանը՝ որակյալ և մասնագիտորեն հիմնավորված բովանդակությամբ հրապարակումների մատուցումը, ինչը թույլ է տալիս իրազեկ լինել ֆինանսական ոլորտի վերաբերյալ զարգացումներից, ինչպես նաև օգնում է սեփական ֆինանսները կառավարելու և գրագետ որոշումներ կայացնելու հարցում։ 

«Թեև բանկային համակարգը և վերջինիս գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը բաց է և հրապարակային, սակայն մշտապես կա կարիք այդ ամենը հանրությանը ներկայացնել առավել հասանելի և ընկալելի եղանակով։ Այս տեսանկյունից անչափ կարևոր է ակադեմիական շրջանակների և ոլորտը լուսաբանող լրագրողների ներուժի ներգրավումն ու օգտագործումը։ Այս նպատակին է ուղղված նաև միության կողմից անցկացվող ամենամյա մրցույթը։ Շնորհավորում եմ մրցույթի բոլոր հաղթողներին և ևս մեկ անգամ վերահաստատում ՀԲՄ պատրաստակամությունը՝ ակտիվ համագործակցել լրագրողական համայնքի և ակադեմիական շրջանակների հետ՝ ոլորտի վերաբերյալ անկողմնակալ, հավաստի և որակյալ հրապարակումների պատրաստման և հանրայնացման հարցում»,-ընդգծել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։ 

Նշենք նաև, որ առևտրային բանկերը ևս սահմանել էին հատուկ և խրախուսական մրցանակներ։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2