
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 34 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 74 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում՝ մարտի 26-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 74 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալների աճ:
Նշենք, որ մարտի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 26.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 47.4 մլն ԱՄՆ դոլար: