Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԵՀ-ն մակրոֆինանսական օգնության հերթական տրանշն է հատկացրել Ուկրաինային
23/05/2023 18:06
Կիսվել

ԵՀ-ն մակրոֆինանսական օգնության հերթական տրանշն է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2023 թվականի մակրոֆինանսական օգնության շրջանակներում Ուկրաինային է հատկացրել է 1.5 միլիարդ եվրոյի հերթական տրանշը:

«Այսօր Եվրահանձնաժողովը 1,5 միլիարդ եվրոյի չորրորդ վճարումը կատարեց Ուկրաինային՝ մինչև 18 միլիարդ եվրո գումարի  մակրոֆինանսական օգնության փաթեթի շրջանակներում», – ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:

Ինչպես պարզաբանում է Եվրահանձնաժողովը, այս գործիքի միջոցով ԵՄ-ն ձգտում է օգնել Ուկրաինային՝ հոգալու ֆինանսավորման իր անհետաձգելի կարիքները` 2023 թվականին կայուն, կանխատեսելի և զգալի ֆինանսական աջակցությամբ։

«Այս աջակցությունն Ուկրաինային կօգնի շարունակել վճարել աշխատավարձերը և կենսաթոշակները, ինչպես նաև պահպանել հիմնական կոմունալ ծառայությունների գործունեությունը, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները և տեղահանվածների կացարանները», – հայտարարել են ԵՀ-ում՝ հավելելով, որ օգնությունը նաև նպատակաուղղված է կենսականորեն կարևոր  ենթակառուցվածքի վերականգնմանը, որը երկրում ավերվել է հակամարտության ընթացքում։

ԵՀ-ում հայտնել են, որ 1.5 մլրդ եվրոյի հաջորդ տրանշը կվճարվի հունիսին:

Ինչպես ընդգծում է Եվրահանձնաժողովը, ընդհանուր առմամբ, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Կիևին է տրամադրել 70 միլիարդ եվրոյի օգնություն:

«Դա ներառում է ֆինանսական, հումանիտար, անհետաձգելի բյուջետային և ռազմական  աջակցությունն Ուկրաինային ԵՄ-ի, անդամ պետությունների և Եվրոպայի ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպես նաև այն միջոցները, որոնք տրամադրվում են՝ օգնելու անդամ պետություններին հոգալ պատերազմից փախած ուկրաինացիների կարիքները», – եզրափակել են ԵՀ-ում:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85