
ԵՄ-ն սառեցրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվներ
ԵՄ-ի երկրները Եվրահանձնաժողովին զեկուցել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվների սառեցման մասին: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է ԵՀ-ի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթում նոր պահանջներ էին մտցվել օպերատորների և անդամ երկրների համար՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների և պահուստների մասին Եվրահանձնաժողովին հաշվետվություն ներկայացնելու շուրջ: Նման հաշվետվության վերջնաժամկետը մայիսի 12-ն էր: ԵՄ-ի երկրները հաշվետվություն են ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվների մասին», – նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալությունը։
Իսկ թե որքան գումար է սառեցվել եվրոպական յուրաքանչյուր երկրում, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն առաջարկել է այդ հարցն ուղղել Եվրամիության երկրներին։
-
13:36 08/06/23 | ՖինանսականԹուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել
-
10:50 08/06/23 | ՖինանսականԴրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 08/06/23
-
10:30 08/06/23 | ԿրիպտոBitcoin-ի փոխարժեքը նվազել է. 08/06/23
-
20:54 07/06/23 | ԿրիպտոԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովը դատի է տվել Binance-ին
10:30 08/06 | Առք | Վաճառք |
AMD / USD | 385.00 | 388.00 |
AMD / EUR | 411.00 | 417.00 |
AMD / RUR | 4.68 | 4.76 |
դոլար | ||
դոլար | ||