Ֆինանսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ԱՊՊԱ-Ի ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԴԻՐՔԱՅԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ
25/04/2012 12:33
Կիսվել

ԱՊՊԱ-Ի ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԴԻՐՔԱՅԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հրապարակել է 2012 թվականի մարտի 31-ի դրությամբ հայաստանյան ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) ոլորտը ներկայացնող ամփոփ վիճակագրական տվյալներ:

Համաձայն այս տվյալների` ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ մեր հանրապետությունում հաշվառվել է գործող ԱՊՊԱ պայմանագիր`  333.6 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Հաշվետու եռամսյակում հաշվեգրված ապահովագրական վճարների ընդհանուր գումարը կազմել է 8.4 մլրդ ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, վերադարձված կամ վերադարձման ենթակա ապահովագրական վճարները կազմել են 94 մլն  ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված տվյալների` դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ ՀՀ ԱՊՊԱ շուկայի իր մասնաբաժնով բացարձակ առաջատար է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը:  Վերջինս տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 32%-ը: Մարտ ամսվա վերջի դրությամբ  «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում հաշվառվել է գործող ԱՊՊԱ պայմանագիր` ավելի քան 107 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ:  

ՀՀ ԱՊՊԱ շուկայում իրենց մասնաբաժիններով «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ին հաջորդում են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունները` համապատասխանաբար 16% և 15% մասնաբաժիններով: Առաջին եռամսյակի արդյունքներով «ՌԵՍՈ» ընկերությունում գրանցված է եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր` շուրջ 50 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ, իսկ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում` 54 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ:

ՀՀ-ում գործող մյուս ապահովագրական ընկերություններն ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները.

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 11.5% (38.4 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր), «ՌԱՍԿՈ»` 7.3% (24.5 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր), «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»` 6.3% (21,3 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր), «ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 5.9% (19.9 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր), «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 5,3% (17.9 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր):

Նշենք, որ վերջին մի քանի ամիսների կտրվածքով հայաստանյան ԱՊՊԱ շուկայում խաղացողների դիրքային լուրջ փոփոխություններ չեն գրանցվել, սակայն մոտ ապագայում ՀՀ ապահովագրական շուկայում սպասվում է մեծ տեղաշարժ:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին հաստատվել էին լուրերն այն մասին, որ «ԻՆԳՈ Արմենիա» և «ԿԱՍԿԱԴ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները մեկնարկում են միավորման գործընթաց: Գործարքի արժեքը չի հրապարակվում:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14