Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
2023թ. ամերիկյան 10 խոշորագույն ֆինտեխ ընկերությունները 
14/06/2023 10:50
Կիսվել

2023թ. ամերիկյան 10 խոշորագույն ֆինտեխ ընկերությունները 

Ընկերությունները Ֆորբսի կողմից դասակարգվել են՝ ելնելով նրանց վերջին հանրային դրամահավաքի արժեքներից: Այնուամենայնիվ, ֆինտեխ բաժնետոմսերի վերջին անկման պատճառով այս ընկերությունների գնահատումները կարող են ճշգրիտ չարտացոլել դրանց ընթացիկ արժեքը: Չնայած շուկայական դժվար պայմաններին՝ Stripe-ը պահպանում է իր դիրքը որպես ամենաթանկ մասնավոր ֆինտեխ ընկերություն՝ գնահատվելով 50 մլրդ դոլար՝ 2 տարի առաջվա 95 մլրդ դոլարի դիմաց: Ցուցակում հայտնված այլ ընկերություններ, ինչպիսիք են Klarna-ն և FTX-ը, վերջին ֆինանսավորման փուլերի ընթացքում զգալի անկումներ են ապրել գնահատման մեջ:

Ֆինտեխ ընկերությունները ակտիվորեն կրճատում են ծախսերը, այդ թվում՝ իրենց թիմերը՝ դժվարին շուկան հաղթահարելու համար: Այսպես՝ Chime-ը 2022թ․ նոյեմբերին աշխատանքից ազատել է իր աշխատակիցների 12%-ին, մինչդեռ նույն ամսին Stripe-ն աշխատանքից ազատել է իր աշխատակիցների 14%-ին: Աշխատակիցների կրճատումները գերակշռում են արդյունաբերության մեջ՝ 2022թ. շնորհելով «Կրճատումների տարի» կոչումը:

Ֆինտեխ գնահատումների և ֆինանսավորման անկումը հանգեցրել է նոր «միաեղջյուրների» ստեղծման դանդաղեցմանը (ընկերություններ, որոնց արժեքը կազմում է 1 մլրդ դոլար կամ ավելի): 2023թ. առաջին եռամսյակում ստեղծվել է միայն 1 նոր ֆինտեխ միաեղջյուր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31-ի դիմաց: Բացի այդ, ֆինտեխի ընդհանուր ֆինանսավորումը առաջին եռամսյակում կազմել է 15 մլրդ դոլար ամբողջ աշխարհում՝ նախորդ տարվա 28 մլրդ դոլարի դիմաց:

Չնայած ֆինտեխ արդյունաբերության մարտահրավերներին, այս ընկերությունները շարունակում են գործել և հարմարվել անընդհատ փոփոխվող միջավայրին: Stripe-ը շարունակում է մնալ գերիշխող դերակատարը վճարումների իրականացման շուկայում, իսկ Chime-ը հաստատվել է որպես Միացյալ Նահանգների ամենամեծ թվային բանկ: Արդյունաբերության ապագան կարող է անորոշ լինել, սակայն այս ընկերությունները շարունակում են առաջ մղել նորարարությունը և ձևավորել ֆինտեխ լանդշաֆտը:

Ահա ԱՄՆ-ի 10 ամենաթանկ մասնավոր ֆինտեխ ընկերությունները.

  1. Stripe՝ 50 մլրդ դոլար գնահատմամբ․ 2010թ. հիմնադրված ընկերությունն իրականացնում է առցանց բիզնեսների վճարումներ: 2022թ. այն արձանագրել է 817 մլրդ դոլար արժողությամբ գործարքներ:
  2. Chime՝ 25 մլրդ դոլար գնահատմամբ․ Միացյալ Նահանգների ամենամեծ թվային բանկը: 2022թ. արձանագրել է 13,8 մլն հավելվածի ներբեռնում։
  3. Ripple՝ 15 մլրդ դոլար գնահատմամբ․ կրիպտոարժույթների ինտեգրման գործիքներ: SEC-ը դատական հայց է ներկայացրել Ripple-ին՝ իր XRP թոքենի վաճառքով պայմանավորված։
  4. Blockchain.com՝ 14 մլրդ դոլար գնահատմամբ․ Մեծ Բրիտանիայում գործող կրիպտոարժույթների փոխանակման և դրամապանակների մատակարար:
  5. Plaid՝ 13,4 մլրդ դոլար գնահատմամբ․ հեշտացնում է ֆինանսական տվյալների փոխանակումը բանկային հաշիվների և ֆինանսական հավելվածների միջև:
  6. OpenSea՝ 13,3 մլրդ դոլար գնահատմամբ․  NFT-ների համար «Per-to-peer» շուկա: Հիմնադիրներ Դևին Ֆինզերը և Ալեքս Աթալլան դարձել են NFT-ի առաջին միլիարդատերերը։
  7. Brex՝ 12,3 մլրդ դոլար գնահատմամբ․ կորպորատիվ վճարային քարտ և նոր պարտքի ֆինանսավորում:
  8. GoodLeap՝ 12 մլրդ դոլար գնահատմամբ․ շուկա՝ տների կայուն բարելավման համար: Ապահովում է վաճառքի կետի ֆինանսավորում:
  9. Bolt՝ 11 մլրդ դոլար գնահատմամբ․ մեկ սեղմումով վճարումներ առցանց առևտրականների համար:
  10. Alchemy՝ 10,2 մլրդ դոլար գնահատմամբ․ հարթակ ապակենտրոնացված հավելվածներ ստեղծելու համար։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44