Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 175.4 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
02/05/2012 10:55
Կիսվել

ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 175.4 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2012 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 186.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 187 մլրդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հաշվետու եռամսյակի արդյունքներով բյուջեի եկամուտների և ծախսերի մասով ապահովվել է ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը՝ համապատասխանաբար 100.4%-ով և 87.8%-ով: Միևնույն ժամանակ, պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 20.4%-ով, ծախսերի գծով` 19.5%-ով:

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.4%-ով կամ 7.9 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Այսպես, պետական բյուջեի եկամուտների 94.9%-ը (177.3 մլրդ դրամ) ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 4.7%-ը` այլ եկամուտների, 0.4%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2012 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտների ու տուրքերի 47.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին (այն կազմել է 70.2 մլրդ դրամ), 7%-ը՝ ակցիզային հարկի հաշվին (10.3 մլրդ դրամ), 15.5%-ը՝ շահութահարկի հաշվին (22.8 մլրդ դրամ), 13.6%-ը`  եկամտահարկի հաշվին (20.1 մլրդ դրամ): Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են ավելի քան 6.4 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 4.4%-ը: Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին  պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 4.9 մլրդ դրամ պետական տուրքեր, իսկ գործունեության առանձին տեսակներից գանձվել են 4.7 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.2%-ը:

Հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 6.3 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 4.3%-ը: Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-մարտ ամիսների եկամուտները կազմել են ավելի քան 30.0 մլրդ դրամ` 0.5%-ով կամ 140.2 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.1%-ով կամ 5.6 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի` հիմնականում ծառայությունների և ապրանքների ձեռքբերման, դրամաշնորհների, նպաստների և կենսաթոշակների գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է 53.2%-ով անկում:

Արդյունքում, 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 175.4 մլն դրամ պակասուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 26.8 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Շեղումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներից 18.4 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն դրանք ավելացել են 9.0 մլրդ դրամով: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -5.6 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 5.8 մլրդ դրամ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52