
Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել
Թուրքական արժույթը շարունակում է արժեզրկվել՝ վերականգնելով պատմական նվազագույնը։ 1 դոլարի դիմաց այն վաճառվում է շուրջ 26.95 լիրայով, 1 եվրոյի դիմաց՝ 30.31:
Թուրքական արժույթը սկսել է լրջորեն արժեզրկվել հացահատիկի գործարքի կասեցման մասին լուրերի ֆոնին։ Երեկ 1 դոլարն արժեր 26.31 լիրա։
Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը 8.5%-ից բարձրացրել էր 15%, խոստացել ավելի խիստ դրամավարկային քաղաքականություն վարել և զսպել գնաճը։ Սակայն դրանից հետո թուրքական լիրան նկատելիորեն կորցրեց իր արժեքը և սկսեց առևտուրը 1 դոլարի դիմաց 26 լիրա մակարդակում։