
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 26 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 39 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ շաբաթվա ընթացքում` հունիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալըկազմել է 26.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը կրճատել են դրամով և ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի ծավալները:
Նշենք, որ մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 29.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 57.6 մլն ԱՄՆ դոլար: