![Մոլդովան խստացնում է հսկողությունը արժույթի փոխանակման նկատմամբ՝ փողերի լվացման դեմ պայքարելու համար](https://b24.am/pub/uploads/2023/08/person-holding-2-Moldovan-lei-1024x768-1.jpeg)
Մոլդովան խստացնում է հսկողությունը արժույթի փոխանակման նկատմամբ՝ փողերի լվացման դեմ պայքարելու համար
Մոլդովայի իշխանությունները խստացնում են հսկողությունը արժույթի փոխանակման նկատմամբ: Այդպիսի գործարքների համար քաղաքացիներից այսուհետ կպահանջվի ներկայացնել նույնականացման քարտ։ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքում համապատասխան փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավորների կողմից։
«Չեղյալ է հայտարարվել 10 հազար լեյի (565 դոլար) շեմը, որով հնարավոր է տարադրամի փոխանակման գործառնություններ իրականացնել առանց անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու»,- հայտնում են օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից։