Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
2023թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 140.56%-ով. Առաջատարն Ամերիաբանկն բանկն է
26/10/2023 16:43
Կիսվել

2023թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 140.56%-ով. Առաջատարն Ամերիաբանկն բանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 18 առևտրային բանկից 17-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 250.09%-ով կամ 16.3 մլրդ դրամով՝ կազմելով 22.82 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 6-րդ հորիզոնականում է։

Արդշինբանկը երկրորդն է՝ 21.31 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 322.18%-ով կամ 16.26 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 7-րդ հորիզոնականում է։

Երրորդը Ակբա բանկն է՝ 10.89 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 89.73%-ով կամ 5.15 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 16-րդն է։

Ինեկոբանկը չորրորդն է՝ 8.26 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 104.31%-ով կամ 4.40 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 21-րդն է։

Էվոկաբանկը 5-րդն է՝ 7.28 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 500.4%-ով կամ 6.07 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 25-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Կոնվերս Բանկն է՝ վճարած 6.71 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 119.22%-ով կամ 3.65 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 29-րդ հորիզոնականում է:

ԱյԴի բանկը յոթերորդն է՝ 5.42 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 171.99%-ով կամ 3.43 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 36-րդ հորիզոնականում է։

Արարատբանկն ութերորդն է՝ վճարված 4.92 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 154.09%-ով կամ 2.98 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 42-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը՝ 4.80 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 191.00%-ով կամ 3.15 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 44-րդ հորիզոնականում է։

10-րդ հորիզոնականում Հայէկոնոմբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 3.62 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 42.60%-ով կամ 1.08 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 64-րդ հորիզոնականում է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 11-րդն է՝ վճարած 3.05 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 8.20%-ով կամ 230.94 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 76-րդ է։

Յունիբանկը 12-րդն է՝ 3.03 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 65.78%-ով կամ 1.20 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 77-րդն է։

Ֆասթ բանկը 13-րդն է՝ վճարած 2.72 մլրդ դրամ հարկով։ Բանկն ընդհանուր ցուցակի 87-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը 14-րդն է՝ 2.52 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում -8.91%-ով կամ -246.03 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 92-րդ հորիզոնականում է։

Հայբիզնեսբանկը 15-րդն է՝ վճարած 2.46 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում -35.59%-ով կամ -1.36 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 93-րդն է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ վճարած 905.94 մլն դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 26.58%-ով կամ 190.24 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 258-րդն է։

Բիբլոս Բանկ Արմենիան 17-րդն է՝ 728.97 մլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 17.43%-ով կամ 108.21 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 318-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2023թ. հունվար-սեպտեմբերին բանկի կողմից վճարվել է 1.53 մլրդ դրամ հարկ, 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 180.29 մլն դրամով կամ 13.34%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2023թ․ հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 111.80 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 140.56%-ով կամ 65.32 մլրդ դրամով (համեմատության մեջ հաշվի չի առնված Ֆասթ բանկի մուծած հարկերի ծավալը)։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 8.82%-ը։ 2022թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 4.29% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 26/10/23 դրությամբ՝ 402.48 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 277.77 մլն դոլար։

2023թ. հունվար-սեպտեմբերին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Ամերիաբանկը՝ 16.30 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Էվոկաբանկը է՝ +500.4%։

 

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85