Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
2023թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 11.21 մլրդ դոլար է (+569.55 մլն դոլար)
18/01/2024 16:27
Կիսվել

2023թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 11.21 մլրդ դոլար է (+569.55 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,510,904 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 324,239.2 մլն դրամով կամ 7.74%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 1.17%-ով կամ 29,718.3 մլն դրամով և կազմել 2,566,426 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,352,495 մլն դրամ (+1.41%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 213,931 մլն դրամ (-1.40%):

Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա այն աճել է 17.85%-ով կամ 294,520.9 մլն դրամով և կազմել 1,944,478.6 մլն դրամ, որից Ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական  պարտատոմսեր՝ 1,729,068.9 մլն դրամ (+19.06%), Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 210,111 (+11.45%) և ներքին երաշխիքներ՝ 5,298.6 մլն դրամ (-42.19%):

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2023թ.-ի նոյեմբերի 30-ի 402.50 դրամ և 2022թ.-ի դեկտեմբերի 31-ի 393.57 դրամ փոխարժեքները, ապա կստանանք հետևյալ պատկերը։

2023թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,207.22 մլն դոլար: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 569.55 մլն դոլարով կամ 5.3%-ով։

Արտաքին պարտքը նվազել է 1.07%-ով և կազմել 6,376.2 մլն դոլար, իսկ ներքին պարտքն աճել է 15.23%-ով և կազմել 4,831.00 մլն դոլար։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37