Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
2012Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
30/11/2012 11:55
Կիսվել

2012Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ

«Հայաստանի  ավտոապահովագրողների  բյուրո»-ն հայտարարում է մրցույթ՝ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման նպատակով: Բյուրոյի հայտարարության համաձայն՝ մրցույթին կարող են մասնակցել անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին. 

– ունեն ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման 5 տարվա փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա, 

– աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը ունի ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և փորձի ընթացքում առնվազն 5 ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական), 

– աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը ունեն աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում, 

– աուդիտորական կազմակերպության աուդիտորական խմբում ընդգրկված է համապատասխան գիտելիքներ և համապատասխան որակավորում ունեցող ակտուար, որը ունի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ակտուարական ոլորտում: Ընդ որում, ակտուարի համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայականը կամ օտարերկրյա կազմակերպության կողմից տրված ակտուարի որակավորումը (օրինակ՝ Սի-Ի-Ար-Էյ, Էֆ-Այ-Էյ, Էֆ-Այ-Էյ-Էյ, Էս-Էյ-Օ, Սի-Էյ-Էս) հավաստող համապատասխան փաստաթուղթը, 

– աուդիտորական կազմակերպությունը Բյուրոյի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու Բյուրոյի, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը: 

Աուդիտի իրականացման ավարտը `31.03.2013թ.

Հաշվետվության տրամադրման ամսաթիվը` 15.04.2013թ.

Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն՝ 2012թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և աուդիտորական եզրակացության ներկայացումը, ինչպես նաև 2012թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարության» փաստաթղթի ներկայացումը: 

Մրցութի հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարով, լիազոր անձի կողմից ստորագրված և կնքված մինչև 2012 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում` ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով: 

Մրցութային հայտերը պետք է ներառեն` ընկերության աուդիտորական փորձը, հատկապես` ապահովագրական կամ բանկային համակարգում փորձը հիմնավորող տեղեկատվությունը, աուդիտի խմբում ներառված աուդիտորների ռեզյումեները, աշխատանքային փորձը, մասնագիտական որակավորումները, աուդիտի իրականացման և եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի արժեքը` ներառյալ հարկերը: 

Մրցույթում հաղթող կճանաչվի լավագույն առաջարկ ներկայացրած անկախ աուդիտորական կազմակերպությունը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37