
ՀՀ ԿԲ. ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է «ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆՇՈՒՄԸ
ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դադաեցվել են երկու ընկերությունների վարկանշումները.
– ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ի վարկանշումը` ընկերության նախաձեռնությամբ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ+», որը շնորհվել էր 23.07.2010թ.:
– ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Վալլետտա» ՍՊԸ-ի վարկանշումը` ընկերության նախաձեռնությամբ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ -», որը շնորհվել էր 25.02.2011թ.: