Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
21/11/2008 15:17
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՈՒՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է

Հայաստանի ազգային արժույթը շրջանառության մեջ դնելու 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր կայացավ «Ֆինանսական կայունությունը փոփոխվող աշխարհում» թեմայով կլոր սեղան, որին մասնակցում էին ԱՄՀ տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը (Murilo Portugal), ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակկերը (Age Bakker), Ալբանիայի, Սերբիայի, Վրաստանի կենտրոնական (ազգային) բանկերի նախագահներ Արդիան Ֆուլլանին (Ardian Fullani), Ռադովան Յելաշիչը (Radovan Jelasic), Դավիդ Ամագլոբելին (David Amaglobeli), Բոսնիա և Հերցոգովինայի, Բելոռուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի կենտրոնական բանկերի նախագահների տեղակալները, Բուլղարիայի, Հունաստանի, Մոնտենեգրոյի, Հոլանդիայի կենտրոնական բանկերի և Հաշվարկների միջազգային բանկի ղեկավար մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Նեսիսյանցը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, և ԿԲ ներկայացուցիչները:
Կլոր սեղանի բացման խոսքով հանդես եկավ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Շնորհակալություն հայտնելով հյուրերին դրամի 15-ամյակին նվիրված միջոցառումների հրավերն ընդունելու համար, նա նշեց, որ նրանց ներկայությունը Հայաստանում առավել գնահատելի է ներկա պահին ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի պայմաններում:
ԿԲ նախագահն ասաց, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհում աճել են ֆինանսական միջնորդության և ֆինանսական նոր գործիքների ներդրման տեմպերը, գրեթե բոլոր տնտեսություններն ապրել են վարկային բում, որը հաճախ ուղեկցվել է ցածր գնաճով: Սակայն այդ ամենի ներքո բազմաթիվ բանկեր չեն կարողացել ճիշտ գնահատել ֆինանսական նորամուծություններին ներհատուկ վարկային ռիսկերը: Ներկայիս ճգնաժամը ցույց տվեց, որ ֆինանսական հատվածում խնդիրների առաջացումը կանխատեսելու և դրանք կանխարգելելու գործում կենտրոնական բանկերը դեռևս սահմանափակ հնարավորություններ ունեն: Դրա հետ մեկտեղ, կենտրոնական բանկերն այն կառույցներն են, որոնք առաջինն են արձագանքում ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերին:
Արթուր Ջավադյանը նշեց, որ ներկայիս ճգնաժամը ֆինանսական կայունությունը պահպանելու գործում կենտրոնական բանկերի դերի առումով նոր հարցեր է բարձրացնում: Նա պնդեց, որ Հայաստանի նման երկրների համար առավել նպատակահարմար է, որ կենտրոնական բանկերը և° ապահովեն գների կայունությունը, և° իրականացնեն ամբողջ ֆինանսական դաշտի վերահսկողությունը, այլապես փոքր զարգացող տնտեսությունները մեծ գին կարող են վճարել ճգնաժամերի ժամանակ: ԿԲ նախագահը կարևորեց այն հանգամանքը, որ կենտրոնական բանկերը պետք է ճիշտ հավասարակշռեն գների և ֆինանսական կայունության նպատակները:
ԱՄՀ տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և շնորհավորեց դրամի 15-ամյակի առթիվ, նշելով, որ այդ հոբելյանը վկայում է Հայաստանում տեղի ունեցած առանցքային և հաջող փոփոխությունների մի ժամանակաշրջանի մասին:
Անդրադառնալով ֆինանսական ճգնաժամին, ԱՄՀ տնօրեն-կառավարչի տեղակալն ասաց, որ այն բացահայտել է մի քանի զարգացած տնտեսությունների ֆինանսական հատվածի կարգավորման և վերահսկողության ոլորտներում առկա լուրջ բացթողումները, վարկային վարկանշմամբ զբաղվող կազմակերպություններում առկա խնդիրները:
Մուրիլո Պորտուգալն ասաց, որ ճգնաժամի արդյունքում, որը դեռ շարունակվում է, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը գնալով դանդաղելու են. 2008 թ. համար ԱՄՀ-ն կանխատեսում է 3.7 տոկոս, իսկ 2009 թ. համարª 2.2 տոկոս, ինչին կազմակերպությունն արձագանքելու է հետևյալ միջոցառումների իրականացմամբ.
1.    արտակարգ ֆինանսավորման և քաղաքականության իրականացման համար խորհրդատվության ապահովում,
2.    վարկավորման գործիքների հզորացում,
3.    հեռակա վերահսկողության հստակեցում,
4.    ֆինանսական կարգավորման և վերահսկողության հանդեպ բազմակողմանի մոտեցման աջակցություն,
5.    աջակցություն գլոբալ ֆինանսական համակարգի նոր դիզայնի ձևավորմանը:
ԱՄՀ տնօրեն-կառավարչի տեղակալը նշեց, որ ԱՊՀ երկրները ևս անմասն չեն մնացել ֆինանսական ճգնաժամի ազդեցություններից:
Նա ասաց, որ այս նոր մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանը գտնվում է ամուր դիրքերում: Հիմնականում զերծ լինելով ֆինանսական վայրիվերումներից, Հայաստանում գնաճը համեմատաբար ցածր է, երկրի դիրքերը հարկաբյուջետային առումով ամուր են, իսկ իրականացվող քաղաքականության վարկունակությունն ամրագրված է վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված նվաճումներով, մասնավորապեսª պատշաճ մակրոտնտեսական քաղաքականությամբ և տարբեր ոլորտներում վճռական բարեփոխումների իրականացմամբ:  
Նա նշեց, որ ԱՄՀ-ն աջակցել է Հայաստանին թե° ֆինանսավորմամբ, թե° տեխնիկական աջակցությամբ և ապագայում էլ շարունակելու է դա անել: Մուրիլո Պորտուգալը գոհունակությամբ հիշատակեց այն փաստը, որ նոյեմբերի 17-ին  ԱՄՀ գործադիր խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանին Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի (ԱԿՏԱ) ծրագրի շրջանակներում տրամադրել 13,6 միլիոն դոլարի եռամյա վարկ: Նա ևս մեկ անգամ հաստատեց, որ ճգնաժամի սաստկացման և վերջինիս ազդեցությունների տարածման պարագայում ԱՄՀ-ն պատրաստակամ է աջակցել  Հայաստանին:
ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակկերն իր ելույթում անդրադարձավ փոքր զարգացող տնտեսությունների վրա ճգնաժամի հնարավոր ազդեցություններին: Նա նշեց, որ դրանք կարող են արտահայտվել առևտրային հաշվեկշռի վատթարացմամբ, փոխանցումների և արտասահմանյան ուղղակի ներդրումների նվազմամբ:
Ախե Բակկերն ասաց, որ Հայաստանում 2004 թ-ից արձանագրվել են տնտեսական բարձր աճի տեմպեր, ցածր գնաճ, արտասահմանից մեծ ծավալներով փոխանցումներ, երկրում իրականացվում է պատշաճ հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ դրամավարկային քաղաքականությունն իրականացվում է գնաճի նպատակադրման ուղղությամբ:
Հայաստանին դիմակայող հնարավոր արտաքին մարտահրավերների ցանկում նա նշեց փոխանցումների, ներդրումների, վարկային ռեսուրսների հնարավոր կրճատումները, սակայն դրանց հետ մեկտեղ հիշատակեց դրական գործոնների մասին, որոնց թվում կարող են լինել ապրանքների ավելի ցածր գները, ներմուծման ծավալների կրճատումըª փոխանցումների նվազման պատճառով, դեպի բանկային համակարգ ներհոսքների աճը, և արտաքին ֆինանսավորմամբ ենթակառուցվածքային բնույթի նոր նախագծեր:
Խորհրդակցության ընթացքում շեշտվեց, որ ՀՀ-ն հաջողությամբ դիմակայել է ճգնաժամի առաջին ալիքին. միևնույն ժամանակ, այլ փոքր տնտեսություն ունեցող երկրների նման Հայաստանը ևս կարող է ունենալ երկրորդ ալիքի մարտահրավերներին դիմակայելու խնդիրներ: Այս առումով մասնակիցները կարևորեցին թե° պատշաճ մակրոտնտեսական քաղաքականությունը, թե° միջազգային համագործակցությունը:

AMP
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69