Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԱՄՆ գանձապետարանը կվերանայի իրաքյան բանկերի դեմ պատժամիջոցները
15/03/2024 14:02
Կիսվել

ԱՄՆ գանձապետարանը կվերանայի իրաքյան բանկերի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է վերանայել իրաքյան բանկերի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Իրաքի Կենտրոնական բանկի ղեկավար Ալի ալ Ալլաքը ֆինանսների կառավարական կոմիտեի նիստում։

«Մեր հանդիպումները ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ դեռ շարունակվում են: Այս պահին համաձայնության ենք եկել, որ ամերիկյան կողմը վերանայի իրաքյան բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները», – ասել է իրաքցի պաշտոնյան և հավելել, որ Բաղդադը խնդրել է Վաշինգտոնին, որ «ապագայում նման որոշումները կայացվեն միայն Իրաքի Կենտրոնական բանկի հետ քննարկելուց և դրա մասին տեղեկացվելուց հետո:

Հիշեցնենք՝ 2022-ի նոյեմբերին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, որը ծառայում է որպես երկրի կենտրոնական բանկ, խստացրել է վերահսկողությունը իրաքյան բանկերի կողմից իրականացվող գործառնությունների վրա՝ կանխելու արժույթի արտահոսքը դեպի Իրան, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։

2023 թվականի հուլիսին ամերիկյան իշխանություններն արգելափակել են իրաքյան 14 բանկերի հետ ԱՄՆ դոլարով գործարքներ իրականացնելու հնարավորությունը՝ բացատրելով իրենց որոշումը նրանով, որ կազմակերպությունները, ըստ Վաշինգտոնի, ներգրավված են եղել Իրանի շահերի համար օգտագործվող անօրինական ֆինանսական սխեմաներում։ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող իրաքյան բանկերի թիվը հասնում է 22-ի։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90