Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ասիական զարգացման բանկ. Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն
11/04/2024 16:25
Կիսվել

Ասիական զարգացման բանկ. Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն

Ըստ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն՝ պայմանավորված արտաքին պահանջարկի անկումով, ինչին կհաջորդի փոքր-ինչ վերականգնում 2025 թվականին։

Այսօր հրապարակված Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) 2024 թվականի ապրիլյան թողարկման մեջ ԱԶԲ-ն կանխատեսում է 2024 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի չափավորում՝ նախորդ տարվա 8.7%-ից մինչև 5.7%: Կանխատեսվում է, որ 2025 թվականին այդ թիվը կրկին կաճի մինչև 6%՝ ի հաշիվ ենթակառուցվածքների և բնակարանաշինության մասով կառավարության ընդլայնված ներդրումային ծրագրերի հաջող իրականացման:

«2022 թվականին արձանագրված ուժեղ տնտեսական աճին հաջորդած՝  Ռուսաստանից նախորդ տարվա դրամական ներհոսքերի դանդաղումը նվազեցրել է մասնավոր սպառման աճը», նշել է ԱԶԲ-ի Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը։ «Սա կառավարության բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերին տալիս է հավելյալ խթան, որը թափ կհաղորդի աճին հաջորդ տարի, երբ այդ ներդրումներն արմատավորվեն»:

Չնայած ընդհանուր առմամբ ավելի դանդաղ աճին՝ շինարարության և սպառողական ոլորտների ծառայությունների ընդլայնումը կշարունակի մնալ հաստատուն: Կանխատեսվում է, որ 2024 թվականին ծառայությունները կարձանագրեն 93%-ով, իսկ 2025 թվականին՝ 9.4%-ով աճ, ինչը կապահովվի շնորհիվ զբոսաշրջության ավելի մեծ ներհոսքի և կարտացոլի կայուն, բայց չափավորվող եկամուտներ ֆինանսների, հանգստի, մանրածախ առևտրի, տրանսպորտի ու տեղեկատվության և հաղորդակցության ոլորտներում:

Կանխատեսվում է, որ արդյունաբերությունը, ներառյալ՝ շինարարությունը, 2024 թվականին կաճի 62%-ով, իսկ 2025 թվականին՝ 74%-ով: Հանքարդյունաբերության և քարհանքագործության ոլորտներում աճը կախված կլինի ապրանքների համաշխարհային գների զարգացումներից և նոր հանքատեղիների բացումից: Ըստ կանխատեսումների՝ 2024 թվականին շինարարության ոլորտում աճը կկազմի 163%, իսկ 2025 թվականին՝ 181%, ինչը համահունչ է կապիտալ ծախսերի հետագա ավելացման և ճանապարհների վրա ու սոցիալական ենթակառուցվածքներում զգալի պետական ներդրումներ կատարելու կառավարության պլաններին: 

Ակնկալվում է, որ գնաճը նախորդ տարվա 2%-ի համեմատ 2024 թվականին կաճի մինչև 3%, ինչին կհաջորդի  2025 թվականին հետագա արագացումը մինչև 35%։

«Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ քաղաքականության միջամտությունները կարող են բարելավել հայաստանցիների կյանքի որակը», հավելել է պարոն Ֆոխթմանը: «Առողջապահության համապարփակ բարեփոխումների և առողջության համապարփակ ապահովագրության համակարգի միջոցով կառավարությունն ի զորու կլինի կայունացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը, նվազեցնել սեփական միջոցների հաշվին կատարվող ծախսերը, խթանել բարձրորակ բուժօգնության հասանելիությունը և բարելավել բնակչության ֆինանսական պաշտպանությունը: Մենք կարծում ենք, որ այս բարեփոխումների իրականացումը կմեծացնի առողջապահական ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը և որակը»։ 

2005 թվականին ԱԶԲ-ին Հայաստանի միանալուց ի վեր՝ բանկը դարձել է երկրի ամենախոշոր բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը: Գրեթե երկու տասնամյակ տևող համագործակցության ընթացքում ԱԶԲ-ն աջակցել է կառավարության առաջնահերթություններին տրանսպորտի, հանրային հատվածի կառավարման, ֆինանսների, էներգետիկ, ջրային և այլ քաղաքային ենթակառուցվածքների ոլորտներում: 

ԱԶԲ-ն հանձնառու է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հասնել բարգավաճման, ներառականության, դիմակայունության և կայունության` միաժամանակ հետևողական ջանքեր գործադրելով ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88