Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայաստանի խոշոր հարկատուներ. 2024թ. հունվար-մարտին մուծված հարկերի ծավալն աճել է 1.58%-ով, առաջատարը Մոբայլ Սենթրն է
25/04/2024 18:21
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2024թ. հունվար-մարտին մուծված հարկերի ծավալն աճել է 1.58%-ով, առաջատարը Մոբայլ Սենթրն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 19.91 մլրդ դրամ՝ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 272.83%-ով կամ 14.57 մլրդ դրամով։ 2023թ. հունվար-մարտին ընկերությունը յոթերորդն էր։

Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 18.16 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -2.76 մլրդ կամ 13.19%։ 2023թ.-ին հունվար-մարտին ընկերությունն առաջինն էր։

Երրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 15.49 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +0.14 մլրդ կամ 0.9%։ 2023թ. հունվար-մարտին ընկերությունը երկրորդն էր։

Գրանդ Տոբակոն չորրորդ տեղում է՝ 13.21 մլրդ դրամ՝ +1.55 մլրդ դրամ կամ +13.32%։ 2023թ.-ին հունվար-մարտին ընկերությունը ցուցակի 3-րդ հորիզոնականում էր։

Հինգերորդ տեղում է Փրիթի Ուեյ ընկերությունը (Վեստա), որը պետբյուջե է վճարել 8.81 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.54 մլրդ դրամով կամ 21.15%-ով։ 2023թ.-ին հունվար-մարտին ընկերությունը 4-րդն էր։

Վեցերորդ տեղում է Սի Փի Էս Էներջի Գրուպը, որը պետբյուջե է վճարել 4.81 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անում՝ 0.26 մլրդ դրամով կամ 5.11%-ով։ 2023թ.-ին հունվար-մարտին ընկերությունը 8-րդն էր։

Յոթերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 4.7 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 2.57 մլրդ դրամով կամ 35.38%-ով։ 2023թ.-ին հունվար-մարտին ընկերությունը 5-րդն էր։

Ութերորդ տեղում է Վիվա Արմենիան, որը պետբյուջե է վճարել 4.62 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.63 մլրդ դրամով կամ 54.67%-ով։ 2023թ.-ին հունվար-մարտին ընկերությունը 14-րդն էր։

Սիթին 9-րդն է՝ 4.34 մլրդ դրամ՝ +0.718 մլրդ դրամ կամ +19.84%։ 2023թ.-ին հունվար-մարտին ընկերությունը ցուցակի 11-րդ հորիզոնականում էր։

Վայլբերրիզը եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 4.22 մլրդ դրամ հարկ, 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.11 մլրդ դրամով կամ 100.05%-ով։ 2023թ.-ին հունվար-մարտին ընկերությունը 20-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն հանքարդյունաբերության, առևտրի, առցանց առևտրի և հեռահաղորդակցության ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են էլեկտրոնիկայի վաճառքի և ծխախոտի արտադրության ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 98.4 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 8.33 մլրդ դրամով կամ 9.25%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 224.78 մլրդ դրամ է, ինչը 12.69 մլրդ դրամով կամ 5.98%-ով ավել է 2023թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 տրլն դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6.005 մլրդ դրամով կամ 1.58%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 25.42%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 58.07%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 25/04/24 դրությամբ՝ 388.60 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 253.25 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 578.43 մլն դոլար և 1,000-ի կողմից՝ 996.16 մլն դոլար։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85