Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
2024թ. հունվար-մարտին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 9.74%-ով. Առաջատարն Ակբա բանկն է
26/04/2024 10:37
Կիսվել

2024թ. հունվար-մարտին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 9.74%-ով. Առաջատարն Ակբա բանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2024թ. հունվար-մարտ ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ակբա բանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 55.22%-ով կամ 3.93 մլրդ դրամով՝ կազմելով 3.18 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 13-րդ հորիզոնականում է։

Ամերիաբանկը երկրորդն է՝ 3.16 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 59.51%-ով կամ 1.18 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 14-րդ հորիզոնականում է։

Երրորդը Արդշինբանկն է՝ 2.38 մլրդ դրամ վճարված հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 33.53%-ով կամ 0.6 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 22-րդն է։

Յունիբանկը չորրորդն է՝ 2.27 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 184.45%-ով կամ 1.47 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 23-րդն է։

Ինեկոբանկը հինգերորդն է՝ 1.46 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 18.2%-ով կամ 225.3 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 40-րդն է։

Էվոկաբանկը վեցերորդն է՝ 1.4 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 33.85%-ով կամ 353.9 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 44-րդ հորիզոնականում է։

Յոթերորդ տեղում Կոնվերս Բանկն է՝ վճարած 1.28 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 33.12%-ով կամ 317.78 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 50-րդ հորիզոնականում է:

8-րդ հորիզոնականում Հայէկոնոմբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 1.14 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 36.18%-ով կամ 644.34 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 56-րդ հորիզոնականում է։

ԱՄԻՕ բանկը (նախկինում՝ Հայբիզնեսբանկ) 9-րդն է՝ վճարած 1.09 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 198.87%-ով կամ 726.67 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 60-րդն է։

Արարատբանկն 10-րդն է՝ վճարված 1.01 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 59.27%-ով կամ 376.4 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 64-րդ հորիզոնականում է։

ԱյԴի բանկը 11-րդն է՝ 969.73 մլն դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 46.94%-ով կամ 309.78 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 67-րդ հորիզոնականում է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 12-րդն է՝ վճարած 803.9 մլն դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.01%-ով կամ 38.35 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 85-րդ է։

Արմսվիսբանկը 13-րդն է՝ 624 մլն դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 68.47%-ով կամ 1.36 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 106-րդ հորիզոնականում է։

14-րդ տեղում է Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը (ձեռք է բերվել Արդշինբանկի կողմից)՝ 611.23 մլն դրամ վճարված հարկով։ 2023թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 35.38%-ով կամ 159.73 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 109-րդ հորիզոնականում է։

Ֆասթ բանկը 15-րդն է՝ վճարած 513 մլն դրամ հարկով։ 2023թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 74.37%-ով կամ 218.84 մլն դրամով։  Բանկն ընդհանուր ցուցակի 130-րդ հորիզոնականում է։

Արցախ բանկը 16-րդն է՝ վճարած 244.34 մլն դրամ հարկով։ Բանկն ընդհանուր ցուցակում 291-րդն է։

Բիբլոս Բանկ Արմենիան 17-րդն է՝ 216.65 մլն դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 13.93%-ով կամ 26.49 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 330-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 18-րդն է՝ վճարած 148.51 մլն դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 53.64%-ով կամ 51.85 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 486-րդն է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2024թ. հունվար-մարտին բանկի կողմից վճարվել է 621 մլն դրամ հարկ, 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 15.68 մլն դրամով կամ 2.59%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2024թ․ հունվար-մարտին ընդհանուր առմամբ մուծվել է 22.5 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 9.74%-ով կամ 2 մլրդ դրամով (համեմատության մեջ հաշվի չի առնված Արցախ բանկի 2023թ. մուծած հարկերի ծավալը)։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 5.97%-ը։ 2023թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 5.37% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 25/04/24 դրությամբ՝ 388.60 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 59.5 մլն դոլար։

2024թ. հունվար-մարտին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Յունիբանկը՝ 1.5 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է ԱՄԻՕ բանկը՝ +198.87%։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69