Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
G7-ում ԱՄՆ շատ գործընկերներ ռուսական ակտիվների բռնագրավումը կարմիր գիծ են համարում
29/05/2024 13:04
Կիսվել

G7-ում ԱՄՆ շատ գործընկերներ ռուսական ակտիվների բռնագրավումը կարմիր գիծ են համարում

ԱՄՆ իշխանություններն աջակցում են ռուսական սառեցված ինքնիշխան ակտիվների բռնագրավմանն ու Ուկրաինայի օգտին օգտագործումը, սակայն G7-ի շատ այլ երկրների համար այդ քայլը կարմիր գիծ է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Դալիփ Սինգը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի ինքնիշխան ակտիվներին, իրավիճակն այսպիսին է: Շնորհիվ Կոնգրեսի, և մենք իսկապես երախտապարտ ենք դրա համար, այժմ իրավունք ունենք Միացյալ Նահանգներում բռնագրավել մեր կողմից սառեցված և ինքնիշխան ակտիվների հիմնական մասն ու փոխանցել Ուկրաինային»,- ասել է ամերիկացի պաշտոնյան՝ սա համարելով ամենաարդյունավետ և արդյունավետ տարբերակը, որը հնարավոր է Յոթնյակի խմբում:

Բանախոսը նաև նշել է, որ մայր գումարի բռնագրավումը կարմիր գիծ է G7-ում շատերի համար: Նա ասել է, որ, մասնավորապես, դիտարկվում է Ռուսաստանի Դաշնության գույքի բռնագրավման հնարավորության երկու իրավական մոտեցում, սակայն կոնսենսուս չկա:

«Այսպիսով, ռազմավարական հարցն այն է, որ մենք պարզապես կսպասենք և կհուսանք, որ կունենանք կոնսենսուս: Մենք կարծում ենք, որ ոչ, պետք չէ սպասել և հուսալ: Իրավիճակը Ուկրաինայում բարդ է, սարսափելի: Տեսեք, թե ինչ իրավիճակ է: Կարծում եմ, որ մենք ունենք մի տարբերակ, որը պետք է քննարկվի G7-ի ղեկավարների կողմից»:

Սինգը նշել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, «Ուկրաինան կզգա արտաքին ֆինանսավորման զգալի պակաս»:

«Իհարկե, այդ ակտիվների մոբիլիզացման հետ կապված ռիսկեր կան: Բայց քաղաքականությունը միշտ փոխզիջումներ է ենթադրում»,- հավելել է Սպիտակ տունը ներկայացնող պաշտոնյան:

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58