Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Evocabank-ը ներգրավել է 4 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից
13/06/2024 18:11
Կիսվել

Evocabank-ը ներգրավել է 4 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից

Շվեյցարական առաջատար ներդրումային կազմակերպությունից ստացված վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը:

Evocabank-ը ներգրավել է 4 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից։ Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը:

Ի դեպ, 30.04.2024թ-ի դրությամբ Evocabank-ի ՄՓՄՁ վարկային պորտֆելը ավելի քան 68 մլրդ դրամ է։

Համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ Evocabank-ը ստեղծում է զարգացման բարենպաստ պայմաններ ՄՓՄՁ-ների համար, քանի որ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները հանդիսանում են տնտեսության հիմքը, հատկապես՝ զարգացող երկրներում:

Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ. և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ: 

responsAbility-ն ազդեցիկ շվեյցարական ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ responsAbility-ն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals – SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով` ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում և կայուն սնունդ։ responsAbility ներդրումային կազմակերպությունն ունի ավելի քան 270 փորձառու մասնագետից բաղկացած անձնակազմ և 8 գրասենյակ աշխարհի տարբեր կետերում։ 2024 թվականի հունիսի 5-ի դրությամբ կազմակերպությունը կառավարում է 5 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվ շուրջ 69 երկրի 280 ընկերությունում: Կայք. responsability.com

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64