Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 88.81-6.26 WTI - 86.30-6.03
COMEX:  GOLD - 4173.20+2.66 SILVER - 63.89-1.10
COMEX:  PLATINUM - 1742.50+4.57
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.23-0.16 EUR/GBP - 1.1573+0.25
FOREX:  EUR/USD - 1.1573+0.25 GBP/USD - 1.3414+0.28
STOCKS RUS:  RTSI - 1101.95-0.38
STOCKS US: DOW JONES - 50848.75+1.86 NASDAQ - 25809.66+2.54
STOCKS US: S&P 500 - 7394.30+1.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 66020.04+2.81 TOPIX - 3881.96+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24718.10+1.93 SSEC - 4031.51+1.12
STOCKS EUR:  FTSE100 - 10303.88+0.48 CAC40 - 8200.80+0.48
STOCKS EUR:  DAX - 24209.71+0.06
12/06/2026  CBA:  USD - 368.18-0.24 GBP - 493.73+1.45
12/06/2026  CBA:  EURO - 426.09+1.19
12/06/2026  CBA:  GOLD - 48235-1170 SILVER - 755.16-8.37
ԱՄՀ-ն հետևում է Քենիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ հարկերի բարձրացմամբ պայմանավորված
27/06/2024 14:02
Կիսվել

ԱՄՀ-ն հետևում է Քենիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ հարկերի բարձրացմամբ պայմանավորված

Արժույթի միջազգային հիմնադրամը հետևում է Քենիայում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ:

«Մենք խորապես մտահոգված ենք վերջին օրերին Քենիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով: Քենիային աջակցելու մեր հիմնական նպատակն է օգնել նրան հաղթահարել իր տնտեսական դժվարությունները և բարելավել իր տնտեսական հեռանկարները», – ասվում է ԱՄՀ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Նայրոբիում 23 մարդ է զոհվել հարկերի բարձրացման դեմ ցույցերի ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Քենիայի բժշկական ասոցիացիային: Քաղաքում հրդեհվել է քաղաքային խորհրդի շենքը, փողոցներում պայթյուններ ու կրակոցներ են հնչել:

Հավելյալ հարկերի ներդրման դեմ բողոքի ակցիաները Քենիայում սկսվել են հունիսի 18-ին և տարածվել ամբողջ երկրում: Հանրահավաքներ են տեղի ունենում Նայրոբիում, ինչպես նաև Կիսումու, Նյերի, Նակուրու, Էլդորեթ, Քիլիֆի և Մոմբասա խոշոր քաղաքներում:

Ցուցարարներն ասում են, որ հարկերի բարձրացումը կվնասի տնտեսությանը և կավելացնի կյանքի ծախսերը քենիացիների համար: Ցուցարարները պահանջում են նաեւ երկրի նախագահ Ուիլյամ Ռուտոյի հրաժարականը:

Ռուտոյի կառավարության հարկային քաղաքականությունը դժգոհություն է առաջացրել բնակչության լայն շերտերի շրջանում՝ 2022-ի օգոստոսին նրա նախագահության սկզբից ի վեր: Երկրում բողոքի ցույցեր են եղել նաև անցած տարի: Նրա օրոք զգալիորեն ավելացել են եկամտահարկերն ու առողջապահության վճարները, իսկ բենզինի ԱԱՀ-ն կրկնապատկվել է՝ հասնելով 16%-ի:

12/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
-0.24
Եվրո (EUR)
426.09
+1.19
Ռուբլի (RUR)
5.0686
-0.0278
Լարի (GEL)
138.67
-0.09
48235
-1170
Արծաթ
755.16
-8.37