
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 34 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 51 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.6 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալների աճ:
Նշենք, որ փետրվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 29 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.1 մլն ԱՄՆ դոլար: