Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Բանկային գաղտնիք. Ինեկոբանկի Կենտրոնական գրասենյակի ղեկավար Մառա Աբրահամյանը՝ հաշվի փաթեթների մասին
19/07/2024 19:52
Կիսվել

Բանկային գաղտնիք. Ինեկոբանկի Կենտրոնական գրասենյակի ղեկավար Մառա Աբրահամյանը՝ հաշվի փաթեթների մասին

«Բանկային գաղտնիք» նախագծի շրջանակում Ինեկոբանկի Կենտրոնական գրասենյակի ղեկավար Մառա Աբրահամյանը խոսել է հաճախորդի պահանջների և մերօրյա բանկային ծառայությունների ընդգրկուն հնարավորությունների մասին` հաշվի փաթեթներից մինչև վճարման նորագույն համակարգեր և նորարարական այլ լուծումներ:

Կենտրոնական գրասենյակն ունիվերսալ է. սպասարկում է և իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին: Մառա Աբրահամյանի գործառույթն այստեղ հաճախորդների սպասարկման գործընթացի անխափան իրականացումը:

«Ինեկոբանկի հիմնական առաքելությունն է հաճախորդների նպատակների իրականացման համար հնարավորինս հարմար փաթեթներ մշակել: Մենք առաջարկում ենք փաթեթ՝ start, basic, plus և special: Փաթեթներն իրարից տարբերվում են ներառող ծառայություններով»: https://www.inecobank.am/hy/Individual/accounts

start-ն առաջարկում է InecoOnline/InecoMobile համակարգի անվճար տրամադրում, ընթացիկ հաշիվների անվճար բացում, խնայողական հաշիվների անվճար բացում ու միջբանկային և բյուջե փոխանցումների անվճար իրականացում InecoOnline/InecoMobile համակարգերի միջոցով:

basic-ն առաջարկում է վերոնշյալ ծառայությունները՝ ներառյալ միջազգային վճարային քարտի տրամադրում առանց տարեկան սպասարկման վճարի, արտոնյալ պայմաններով օվերդրաֆտի հնարավորություն, ընթացիկ հաշիվներից անվճար կանխիկացում և հաշիվների վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկանքների անվճար տրամադրում Ինեկոբանկի մասնաճյուղերում կամ InecoOnline/InecoMobile համակարգերի միջոցով։

plus-ը ներառում է նաև արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկի տրամադրում և արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն:

special-ը առաջարկում է նաև բանկի վիրտուալ անհատական մենեջերի ծառայություն, Պրեմիում դասի Visa Platinum վճարային քարտի տրամադրում առանց տարեկան սպասարկման վճարի, տարեկան 1 անվճար մուտքի հնարավորություն օդանավակայանների բարձրակարգ սպասասրահներ, գնումների ապահովագրություն, ուղեբեռի և թռիչքի ուշացման ապահովագրություն:

Բանկում կարևորում են հաճախորդների կարիքների բավարարումը, հարմարավետությունը, հուսալիությունն ու ժամանակի խնայումը՝ վճարումներն առավել պարզ ու հարմար դարձնելով:

«Արժեվորելով մեր հաճախորդների ժամանակը՝ InecoMobile հավելվածում ստեղծել ենք հնարավորություն՝ հավելվածի միջոցով քարտերը Apple Pay-ին և Google Pay-ին»:

Պարզ ու հարմար վճարումներ անելու համատեքստում կարևոր ծառայություն է paylater-ը, որով հաճախորդն Ինեկոբանկում որոշակի սահմանաչափ է ստանում՝ գնումներ կատարելու՝ 3-6 ամսվա ընթացքում վճարում կատարելու պայմանով:

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58