Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Վարդան Խաչատրյանն՝ Armenian Card-ի տնօրեն
25/07/2024 12:09
Կիսվել

Վարդան Խաչատրյանն՝ Armenian Card-ի տնօրեն

Armenian Card-ն ունի նոր գործադիր տնօրեն։

ArCa-ն տեղեկացնում է, որ հունիսի 11-ին նոր գործադիր տնօրեն է նշանակվել Վարդան Խաչատրյանը, ով մինչ օրս ընկերությունում զբաղեցնում էր Ռիսկերի կառավարման տնօրենի պաշտոնը: Նշենք, որ մինչ այդ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Իշխան Մխիթարյանը։

Վարդան Խաչատրյանը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում ունի երկար տարիների հարուստ փորձ: Աշխատելով շուրջ 15 տարի Կենտրոնական բանկում՝ նա զբաղեցրել է Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների վերահսկողության բաժնի պետի, Արտարժութային գործառնությունների վերահսկողության բաժնի պետի, Միկրոֆինանսական կազմակերպությունների վերահսկողության ծառայության կոորդինատորի, Ֆինանսական վերահսկողության վարչությունում Վարկային ռիսկի գծով մասնագիտացած վերահսկողի և մի շարք այլ պաշտոններ…

Կարևորելով մասնագիտական աճն ու զարգացումը՝ Վարդան Խաչատրյանը վերապատրաստվել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի և այլ երկրների կենտրոնական բանկերում և ոլորտի առաջատար ընկերություններում:

Armenian Card-ի Խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը նշել է.«ArCa-ն Հայաստանի համար ունի կարևորագույն ստրատեգիկ նշանակություն։ Այժմ ընկերությունը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։ Համոզված եմ, որ նոր ռազմավարությամբ ու թիմով կստանանք սիներգիկ էֆեկտ՝ Հայաստանի վճարային համակարգը դարձնելով աշխարհի առաջատարներից մեկը»։

ArCa-ում նաև նշանակվել են վարչության նոր անդամներ՝ Ռուբեն Սաղոյանը՝ զարգացման տնօրեն, Հայկանուշ Հակոբյանը՝ գործառնական տնօրեն, Աղասի Վարդանյանը՝ տեխնոլոգիական տնօրեն, Աշոտ Վարդանյանը՝ ռիսկերի կառավարման տնօրեն։

Armenian Card-ը Հայաստանի ազգային վճարային ենթակառուցվածքն է, որն ապահովում է 2.5 մլն․ հաճախորդների և 100,000-ից ավել բիզնեսների անկանխիկ վճարումների կատարման գործընթացը։ Armenian Card-ի գործընկերերի էկոհամակարգում ներառված են ՀՀ առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպություները։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12