Ֆինանսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Գերմանիայի բնակիչների կեսը պատրաստ է օգտագործել թվային եվրոն, իսկ կեսը՝ ոչ
04/09/2024 18:37
Կիսվել

Գերմանիայի բնակիչների կեսը պատրաստ է օգտագործել թվային եվրոն, իսկ կեսը՝ ոչ

Եվրոպայի խոշորագույն տնտեսություն ունեցող Գերմանիայի բնակիչների մոտ կեսը պատկերացում չունեն, թե ինչպես օգտագործել թվային եվրոն, գրում է Bloomberg-ը։ Եվրամիությունն ակնկալում է, որ այս արժույթը կգործարկվի 2025 թվականի վերջին։ Գերմանացիների մոտ 50%-ը պատրաստ է օգտագործել թվային եվրոն, թեև շատերը երբեք չեն լսել դրա մասին և չգիտեն, թե դա ինչ է: Գերմանացիների միայն 17%-ն է հասկանում, թե ինչ է Կենտրոնական բանկի թվային արժույթը (CBDC):

Գերմանիայի կենտրոնական բանկը՝ Deutsche Bundesbank-ը, վերջերս հրապարակեց 2024 թվականի ապրիլին անցկացված ուսումնասիրության արդյունքները։

Հարցվածների միայն 15%-ն էր վստահ, որ կօգտագործի CBDC-ն իրենց ամենօրյա գործարքների համար: Եվս 35%-ն ասել է, որ դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, բայց նրանք չեն կարող վստահ լինել դրանում։ Միևնույն ժամանակ, հարցվածների 49%-ը նշել է, որ հնարավորինս չեն օգտագործի թվային արժույթ: Իսկ հարցված գերմանացիների միայն 1%-ն է հստակ հայտնել տեխնոլոգիայի նկատմամբ անվստահության մասին։

Inecomobile

Հարցվածների մոտ 59%-ը երբեք չէր լսել թվային եվրոյի մասին:

Միևնույն ժամանակ, նրանք, ովքեր գոնե ինչ-որ բան գիտեն CBDC-ի մասին, չկարողացան ճիշտ բացատրել տեխնոլոգիայի էությունը։ Գերմանացիների 16%-ը CBDC-ն համարում է կրիպտոարժույթ, իսկ գրեթե 30%-ը կարծում է, որ թվային եվրոն նախատեսված է կանխիկ գումարը փոխարինելու համար:

Deutsche Bundesbank-ի նախագահ Յոահիմ Նագելի խոսքերով, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է մինչև դրա գործարկումը բարձրացնել իրազեկվածության մակարդակը թվային եվրոյի տեխնոլոգիաների և մեխանիզմների մասին: Հակառակ դեպքում, CBDC թողարկելը իմաստ չի ունենա:

Գաղտնիության ապահովումը

Հարցման մասնակիցների մեծամասնությունը մտահոգություն է հայտնել նաև թվային եվրոյի օգտագործմամբ վճարումների գաղտնիության վերաբերյալ։ Այսպիսով, հարցվածների 76%-ը նշել է, որ իրենք կօգտագործեն CBDC միայն այն դեպքում, եթե թվային արժույթը կարողանա երաշխավորել տվյալների գաղտնիության պահանջվող մակարդակը:

Միևնույն ժամանակ, երիտասարդ գերմանացիներն ավելի հանգիստ են վերաբերվում գաղտնիության խնդիրներին:

ԵՄ Կենտրոնական բանկի թվային արժույթը նախապատրաստման փուլում է։ Այն պետք է ավարտվի 2025 թվականի հոկտեմբերին։ Ներկայումս թվային եվրոն փորձարկվում է որպես անձնական փոխանցումների վճարման միջոց: Եվրոպական CBDC-ի վերջնական թողարկումը նախատեսված է 2026 թվականին:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73