ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 20/03/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.06 դրամով և կազմել 416.81 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.50 դրամով և կազմել 537.81 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 13.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.81 դրամով և կազմել 630.80 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 148.46 դրամով և կազմել 21585.26 դրամ: Արծաթի գինն աճել է 1.65 դրամով և կազմել 386.61 դրամ: Պլատինի գինը նվազել է 133.32 դրամով և կազմել 21159.79 դրամ: