LME. ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 26/03/13
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 1932.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 7640.00 դոլար, կապարի գինն աճել է 0.25%-ով և կազմել 2191.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.68%-ով և կազմել 12546.4 դոլար, անագի գինն աճել է 1.72%-ով և կազմել 23100.0 դոլար, ցինկի գինը նվազել է 0.26%-ով և կազմել 1940.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 24200.0 դոլար, կոբալտի գինն աճել է 0.99%-ով և կազմել 25500.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: