Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Փորձագետները գնահատել են թվային ռուբլու գործարկման համար բանկերի նվազագույն ծախսերը
24/10/2024 13:03
Կիսվել

Փորձագետները գնահատել են թվային ռուբլու գործարկման համար բանկերի նվազագույն ծախսերը

Առևտրային բանկերին անհրաժեշտ կլինի ներդրումներ՝ 120 միլիոնից մինչև ավելի քան 200 միլիոն ռուբլի՝ ՌԴ ազգային թվային արժույթի հարթակին միանալու համար։ Այս մասին հայտնել են փորձագետները։

Սա ներառում է «ենթակառուցվածքի, տեղեկատվական անվտանգության, կիրառական ծրագրային ապահովման և գործող ներբանկային համակարգերի ինտեգրման հետ կապված ծախսերը, իսկ միացված հաճախորդների թվի և գործարքների քանակի ավելացման դեպքում լրացուցիչ ներդրումներ կպահանջվեն ենթակառուցվածքների զարգացման և լիցենզիաների գնման գործում»։

Անհրաժեշտ է նաև հաշվի առնել բարձր որակավորում ունեցող անձնակազմի ծախսերը ինչպես իրականացման փուլում, այնպես էլ գործառնական գործունեության հետագա աջակցության ժամանակ:

Փորձագետները կարծում են, որ իրենց նշած գումարներն անհասանելի են փոքր բանկերի համար, քանի որ դրանք մի քանի անգամ գերազանցում են ՏՏ ենթակառուցվածքի տարեկան բյուջեն։ Ընդ որում, նույնիսկ միջին չափի բանկերի համար դժվար կլինի գումար աշխատել այդ ներդրումներից։

Շուկայի մասնակիցների կարծիքով՝ ամպային տեխնոլոգիաները և փաթեթավորված լուծումները կարող են նվազեցնել մուտքի արժեքը։

Համաձայն Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի պլանների, 13 առևտրային բանկերը, որոնք համակարգային նշանակություն ունեցող վարկային հաստատություններ են, պետք է հաճախորդներին 2025 թվականի հուլիսի 1-ից տրամադրեն թվային ռուբլով գործարքներ կատարելու հնարավորություն։

Inecomobile

Կարգավորողը վստահ է, որ առաջարկվող ժամկետը բավարար է միացման համար, քանի որ «առաջին փուլում մենք խոսում ենք խոշորագույն բանկերի մասին, որոնք շուկայում տեխնոլոգիապես ամենազարգացածն են, և նրանցից մի քանիսն արդեն միացված են հարթակին և փորձնական գործարքներ են իրականացնում թվային ռուբլով»։

2023 թվականի հոկտեմբերին ֆինանսական հաստատություններն արդեն հաշվարկում էին տեխնոլոգիայի ներդրման ծախսերը։ Ռոսբանկը երկու տարվա ծախսերը գնահատել է 150 մլն ռուբլի։

Հիշեցնենք, որ ազգային կրիպտոարժույթի մասին օրենքը ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսի 1-ից։ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը բանկերի համար պահանջներ է սահմանել թվային ռուբլով գործարքների տեղեկատվական պաշտպանության համար և դրանց համար սահմանել սակագներ։

Ռուսաստանի Դաշնությունում CBDC-ի թեստավորումը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մեկնարկել է օգոստոսի 15-ին։ Դրա մասնակիցների ցանկը կհամալրվի տասնյակ նոր բանկերով մինչև 2024 թվականի վերջ։ Միևնույն ժամանակ, ռուսների մեծամասնությունը շահագրգռված չէ օգտագործել գործիքը, ասվում է հարցման մեջ:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85