Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
AMX Մրցանակաբաշխություն 2024․ արժեթղթերի ոլորտի լավագույն մասնակիցներն արժանացել են մրցանակների
31/10/2024 16:25
Կիսվել

AMX Մրցանակաբաշխություն 2024․ արժեթղթերի ոլորտի լավագույն մասնակիցներն արժանացել են մրցանակների

Հոկտեմբերի 30-ին կայացավ AMX ամենամյա մրցանակաբաշխությունը, որը այս տարի ևս միավորեց Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար ընկերություններին։ Հայաստանի ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան Հայաստանի կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին հանձնել են մրցանակներ՝ ընդգծելով նրանց ձեռքբերումները 2023-2024 թվականներին։

Այս տարի միջոցառումը առանձնացավ ոչ միայն նոր ձևաչափով, այլև խորացված քննարկումներով՝ անդրադառնալով Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներին ու առաջընթացի նոր հնարավորություններին: Հանդիպումը վերածվեց գաղափարների փոխանակման հարթակի, որտեղ ներկայացվեցին և վերլուծվեցին ոլորտի աճի ուղղություններն ու նորարարական լուծումները՝ նպաստելով Հայաստանի ֆինանսական շուկայի շարունակական զարգացմանը և մրցունակությանը տարածաշրջանում։

Ամփոփելով նախորդ՝ 2023 թվականի շուկայական տվյալները, առանձնացվել են 18 տարբեր անվանակարգերի հաղթողներ, ովքեր նախորդ տարվա ընթացքում կապիտալի շուկայում ծավալել են ակտիվ գործունեություն՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Հավելյալ 3 անվանակարգերում էլ տրվեցին խրախուսական մրցանակներ տարբեր բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներին:

Հատկանշական է, որ հատուկ խրախուսական մրցանակ էր նախատեսված Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական շուկաների թվային ուսուցման հարթակի (EBRD Capital Markets e-Learning Program) ամենաակտիվ ուսանողի համար։ Այս նորարարական կրթական նախաձեռնությունը հնարավոր դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի հետևողական ջանքերի և բանակցությունների շնորհիվ, որոնց արդյունքում այս տարեսկզբին ՀՖԲ-ն ՎԶԵԲ-ի կողմից ստացավ 30 կրթական արտոնագիր: Կրթական հարթակի արտոնագրերի մեծ մասը տրամադրվել են ՀՖԲ անդամ կազմակերպությունների աշխատակիցներին՝ նպաստելով նրանց մասնագիտական առաջընթացին և ոլորտի զարգացմանը։

Միջոցառման ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն Անի Մակարյանը ներկայացրեցին AMX խմբի իրագործած բարեփոխումներն ու առաջնահերթ նախագծերը, ինչպես նաև ապագա զարգացման ռազմավարական ծրագրերը: Նրանց ելույթները ընդգծեցին բորսայի հաստատակամ հանձնառությունը՝ շարունակաբար բարելավել շուկայական ենթակառուցվածքները և խթանել ներդրումների համար նոր հնարավորություններ՝ նպաստելով Հայաստանի կապիտալի շուկայի միջազգային մրցունակության ամրապնդմանը:

Այս տարվա միջոցառման ժամանակ անցկացվել է «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը և միջազգայնացումը» թեմայով պանելային քննարկում՝ AMX խմբի դիտորդ խորհրդի անդամների և միջազգային փորձագետների գլխավորությամբ: Պանելային քննարկման մոդերատորն էր՝ ԵՖԲՄ-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը: Բանախոսներն էին ՀՖԲ դիտորդ խորհրդի նախագահ Մաթեուշ Զավիստովսկին, դիտորդ խորհրդի նախագահի տեղակալ Մայքլ Վոլթերը, ՀԿԴ խորհրդի անդամ Դանիել Էրիկ Սթոունշիֆերը, EBRD Ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացման նախագահի տեղակալ Ռադա Տոմովան և AMX կառավարման խորհրդի անդամ Գժեգոժ Կուչարսկին անդրադարձան Հայաստանի կապիտալի շուկան միջազգային շուկաներին ինտեգրելու մարտահրավերներին և հնարավորություններին։ Թեմաները ներառում էին օտարերկրյա ներդրումների ավելացում, շուկայական ենթակառուցվածքների բարելավում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում:

AMX AWARDS 2024-ի Հայաստանի ֆոնդային բորսայի մրցանակակիրներն են՝

  • ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ – Լավագույնը Բաժնետոմսերի Երկրորդային Շուկայում
  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ – Լավագույնը Կորպորատիվ Պարտատոմսերի Երկրորդային Շուկայում
  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ – Լավագույնը Պետական Պարտատոմսերի Երկրորդային Շուկայում
  • ԱՐՄԲՐՈԿ ԲԲԸ – Լավագույնը ՌԵՊՈ գործարքներում
  • ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ (ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ) – Շուկայի անդամների կողմից ընտրված լավագույն գործընկեր
  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ – Բորսայի Կորպորատիվ Պարտատոմսերի Լավագույն Թողարկող
  • ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ – Բորսայի Բաժնետոմսեր Լավագույն Թողարկող
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ – Կորպորատիվ Պարտատոմսերի Շուկայում Լավագույն Տեղաբաշխող
  • ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ ՓԲԸ – Բորսայի Լավագույն Համագործակցող Անդամ

AMX AWARDS 2024-ի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակակիրներն են՝

  • ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ – Դեպոզիտար Համակարգի Լավագույն Հաշվի Օպերատոր
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ – Դեպոզիտար Համակարգի Լավագույն Համագործակցող Անդամ
  • ԴԱՅՄԵՆՇՆ ՓԲԸ – Դեպոզիտար Համակարգի Լավագույն Անդամ
  • ԺԱՆԵՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ (ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ) – Դեպոզիտար Համակարգի Լավագույն Աշխատակից
  • ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ – Ամենաթափանցիկ Թողարկող
  • CLEARSTREAM – Լավագույն Օտարերկրյա Գործընկեր
  • ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ – Դեպոզիտար Համակարգի Ամենաառաջադեմ Անդամ
  • ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ – Դեպոզիտար Համակարգի Ամենաառաջադեմ Անդամ
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ – Դեպոզիտար Համակարգի Ամենաառաջադեմ Անդամ
  • ՔՐԻՍՏԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ) – Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության համար մրցանակ
  • ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ) – Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության համար մրցանակ
  • ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ) – EBRD Capital Markets E-Learning ծրագրի ամենաակտիվ սովորող

AMX մրցանակաբաշխությունը շարունակում է հաստատվել որպես ֆինանսական ոլորտի առանցքային իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է մասնակիցների նշանակալի ներդրումը կապիտալի շուկայում, այլև հիմք է ստեղծում ոլորտի կայուն զարգացման համար: Այս տարվա մրցանակակիրները ցուցաբերեցին բացառիկ կատարողականություն՝ բարձրացնելով տեղական և միջազգային ներդրողների վստահությունն ու հետաքրքրվածությունը Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ և կարևոր դեր ունենալով դրա հետագա ընդլայնման գործում։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12