Թուրքիայի Կենտրոնական բանկը ութերորդ ամիսն անընդմեջ պահպանել է հիմնական տոկոսադրույքը
Թուրքիայի Կենտրոնական բանկը ութերորդ ամիսն անընդմեջ անփոփոխ է թողել հիմնական տոկոսադրույքը՝ 50%: Այս մասին ասված է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության խորհրդի նիստի արդյունքներն ամփոփող հաղորդագրությունում:
Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից նոյեմբերին հարցված շուկայի մասնակիցների կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին երկրում տարեկան գնաճը կարող է հասնել 44.81%-ի: Հոկտեմբերի վերջին, պաշտոնական տվյալներով, այն կազմել է 48.58%: Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ֆաթիհ Քարահանն ավելի վաղ հայտնել էր, որ մինչ տարեվերջ գնաճի կանխատեսումը վերանայվել է դեպի վեր՝ 38%-ից հասնելով 44%-ի: