Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Թվային դրամապանակները մեծ թափ են հավաքում. ԱՄՆ-ի սպառողների գրեթե կեսը միացել է դրանց
25/11/2024 17:31
Կիսվել

Թվային դրամապանակները մեծ թափ են հավաքում. ԱՄՆ-ի սպառողների գրեթե կեսը միացել է դրանց

ԱՄՆ-ում թվային դրամապանակները տարածված են դարձել ամենօրյա գործարքների համար, սակայն դրանց ողջ ներուժը հիմնականում մնում է չօգտագործված:

Համաձայն PYMNTS Intelligence-ի զեկույցի՝ ամերիկացի սպառողները հիմնականում օգտագործում են թվային դրամապանակներ վճարումների համար, սակայն մի շարք ոչ ֆինանսական գործառույթներ, ինչպիսիք են բանալիների և միջոցառման տոմսերի պահպանումը կամ նույնիսկ ինքնության ստուգումը, չեն տարածվել:

Ընթացիկ օգտագործում

ԱՄՆ-ում թվային դրամապանակները լայնորեն օգտագործվում են գործարքների համար։ Զեկույցի համաձայն՝ սպառողների 48%-ն օգտագործում է իր թվային դրամապանակը առցանց գնումների համար, իսկ 39%-ը՝ խանութից գնումներ կատարելու համար։ Թեև այս թվերն արտացոլում են ուժեղ միտում, դրանք նաև ընդգծում են օգտագործման բացը, հատկապես՝ համեմատած այլ տարածաշրջանների հետ, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, որտեղ բնակչության զգալի մասը օգտագործում է թվային դրամապանակներ ոչ գործարքային նպատակներով: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի սպառողների 23%-ն օգտագործում է իր թվային դրամապանակը՝ ճանապարհորդական կամ անձը հաստատող փաստաթղթեր պահելու համար։

Apple Wallet-ի օգտատերերն ավելի հաճախ գնումներ են կատարում խանութում (72%), քան առցանց գործարքներ (62%):

Inecomobile

Ոչ գործարքային գործառույթների սահմանափակ օգտագործում

Չնայած թվային դրամապանակների բազմակողմանիությանը, շատ ամերիկացի սպառողներ ծանոթ չեն դրանց ոչ գործարքային հնարավորություններին: Ընդամենը 4․1%-ն օգտագործում է թվային դրամապանակներ՝ ճանապարհորդությունների հետ կապված ծառայություններ ստանալու համար, ինչպիսիք են տոմսերը կամ հյուրանոցի բանալիները: Համեմատության համար նշենք, որ Մեծ Բրիտանիայում սպառողների 21%-ն օգտագործում է իր թվային դրամապանակը նմանատիպ նպատակներով:

Նույնիսկ ավելի քիչ սպառողներ (3․4%) օգտվում են թվային դրամապանակներից՝ միջոցառման տոմսեր ձեռք բերելու համարվ:

Հատկանշական է, որ օգտատերերի 77%-ը, ովքեր օգտվել են ոչ գործարքային գործառույթներից, հայտնել են բարձր բավարարվածության մասին, ինչը ցույց է տալիս աճի հավանականությունը, եթե այդ հնարավորություններն ավելի լայնորեն հասանելի լինեին:

Թվային դրամապանակները որպես ինքնության ստուգման գործիք

Թվային դրամապանակները զգալի ներուժ ունեն ինքնությունը հաստատելու համար, թեև ԱՄՆ-ի միայն մի քանի նահանգներ են ներկայումս թույլ տալիս վարորդական վկայականները կամ նույնականացման այլ փաստաթղթերը թվային ձևով պահել: Զեկույցում նշվում է, որ անցյալ տարի ամերիկացի սպառողների 79%-ին անհրաժեշտ է եղել ստուգել իրենց ինքնությունը, հիմնականում բանկային գործարքների համար, իսկ 41%-ն ակնկալում է, որ իր դրամապանակը կօգտագործի այդ նպատակների համար առաջիկա մի քանի տարիներին:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72