ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 22/04/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 416.02 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.53 դրամով և կազմել 542.61 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 13.15 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.39 դրամով և կազմել 633.60 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 140.58 դրամով և կազմել 18799.06 դրամ: Արծաթի գինն աճել է 1.73 դրամով և կազմել 316.46 դրամ: Պլատինի գինը նվազել է 110.66 դրամով և կազմել 19059.88 դրամ: