Ֆինանսական

USD BUY - 393.00+0.50 USD SELL - 396.00+0.00
EUR BUY - 424.00+9.00 EUR SELL - 429.00+7.00
OIL:  BRENT - 69.69-1.53 WTI - 66.67-1.42
COMEX:  GOLD - 2929.90+0.36 SILVER - 33.21+2.00
COMEX:  PLATINUM - 978.20+0.59
LME:  ALUMINIUM - 2616.50+0.21 COPPER - 9343.00-0.81
LME:  NICKEL - 15983.00+0.57 TIN - 31579.00+0.01
LME:  LEAD - 2009.50+0.85 ZINC - 2810.50-1.14
FOREX:  USD/JPY - 149.22-0.39 EUR/GBP - 1.0784+1.55
FOREX:  EUR/USD - 1.0784+1.55 GBP/USD - 1.2881+0.74
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 43006.59+1.14 NASDAQ - 18552.73+1.46
STOCKS US: S&P 500 - 5842.63+1.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 37704.93+0.77 TOPIX - 2751.41+1.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24369.71+3.29 SSEC - 3381.10+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8755.84-0.04 CAC40 - 8173.75+1.56
STOCKS EUR:  DAX - 23081.03+3.38
06/03/2025  CBA:  USD - 394.58+0.28 GBP - 507.86+1.97
06/03/2025  CBA:  EURO - 425.79+4.01
06/03/2025  CBA:  GOLD - 36958.00+120.00 SILVER - 409.19+4.73
4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին
10/02/2025 18:20
Կիսվել

4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին

«Մի դրամի ուժի» հունվար ամսվա հավաքված գումարը՝ 4․632․795 դրամն ուղղվեց ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին, որն է՛լ ավելի է պատանիների շրջանում խթանելու ֆինթեք ուղղությամբ նախագծեր ստեղծելու գաղափարը։

Իսկ փետրվար ամսվա շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է՝ տեղաշարժի մատչելի լուծումների նոր ծրագրով։ Այդ սարքավորումները հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հեշտությամբ բարձրանալ ու իջնել աստիճանները այն վայրերում, որտեղ թեքահարթակների կիրառումը չի կարող լուծել խնդիրը

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է, որ սա հերթական նախաձեռնությունն է «ՔայլՏեքի» հետ․ երկու տարի առաջ էլ «Մի դրամի ուժն» աջակցել է «MetaGait» բացառիկ սարքավորումների արտադրությանը․ «Այս անգամ կրկին մեծ պատրաստակամությամբ ենք միանում «ՔայլՏեքի» սկսած գործին։ Վստահ ենք, որ ինչպես նախորդ անգամ, այս համագործակցության արդյունքում ևս տեղաշարժի մատչելիություն ապահովող նորարարական համակարգերի շնորհիվ հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների, առավելապես զինհաշմանդամություն ունեցող մեր տղաների կյանքում կարևոր ու դրական փոփոխություն կլինի»,- ընդգծում է Տաթևիկ Վարդևանյանը։

«Մեր լուծումները ոչ միայն նպաստելու են մեր շահառուների ազատ տեղաշարժին, այլ նաև ստեղծելու են նոր հնարավորություններ աշխատելու, զբոսնելու և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու համար։ Խորապես հավատում ենք, որ այս ծրագրի ազդեցությունը չափազանց կարևոր է, և այն իրական հնարավորություն է սոցիալական միջավայրն առավել ներառական դարձնելու համար»,- նշում է «ՔայլՏեքի» հիմնադիր ղեկավար Դավիթ Արսենյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

06/03/2025
դրամ
Դոլար (USD)
394.58
+0.28
Եվրո (EUR)
425.79
+4.01
Ռուբլի (RUR)
4.43
+0.03
Լարի (GEL)
141.83
+0.30
36958.00
+120.00
Արծաթ
409.19
+4.73