Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Հայաստանի կապիտալի շուկան 2024-ին. աճ, նոր հնարավորություններ և գլոբալ միտումներ
20/03/2025 14:10
Կիսվել

Հայաստանի կապիտալի շուկան 2024-ին. աճ, նոր հնարավորություններ և գլոբալ միտումներ

Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) ամփոփել են 2024 թվականի գործունեության արդյունքները։ Տարվա ընթացքում AMX-ը շարունակել է իր ռազմավարական ծրագրերի իրագործումը՝ նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Միջազգային կապերի ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծել շուկայի մասնակիցների համար՝ ընդլայնելով Հայաստանի կապիտալի շուկայի հասանելիությունը և խորացնելով տարածաշրջանային ինտեգրացիան։

Տարվա ընթացքում բորսայի առանձին շուկաներում գրանցվել են առևտրի ծավալների և գործարքների աճ։ 2024 թվականը առանձնացել է նոր ընկերությունների մուտքով և արժեթղթերի ցուցակման պատմական աճով, ինչը վկայում է շուկայի դինամիկ զարգացման մասին։

Հայաստանի ֆոնդային բորսա

  1. Պետական պարտատոմսերի շուկա

2024 թվականին Հայաստանի ֆոնդային բորսայում պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 670 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 7․8%-ով: Բորսայում առաջին անգամ տեղի է ունեցել նաև փոխանակման աճուրդ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկան ցուցաբերել է զգալի ակտիվություն․ առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 77.3%-ով՝ հասնելով ավելի քան 160 մլրդ ՀՀ դրամի։ Ընդհանուր առմամբ, բորսայում իրականացվել է 755 գործարք՝ շրջանառության մեջ գտնվող 35 պետական պարտատոմսերով։

  1. Կորպորատիվ արժեթղթերի շուկա

Կորպորատիվ արժեթղթերի շուկայում  նույնպես նկատվել է ակտիվություն։ Տարվա ընթացքում ցուցակվել և առևտրին են թույլատրվել 84 արժեթղթեր, որի շնորհիվ 2023-ի համեմատ նոր ցուցակումների ծավալը 124%-ով աճել է։ Սա բորսայի պատմության մեջ բացառիկ աճ էր։ Արդյունքում՝ 2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում էին 153 կորպորատիվ պարտատոմս և 13 բաժնետոմս։

Դիտարկվող ժամանակաշրջանում մոտ 59%-ով աճել է կորպորատիվ պարտատոմսերի առևտրի ծավալը, իսկ կատարված գործարքների քանակը ավելի քան 60%-ով։ Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան աճել է մոտ 36%-ով։

  1. ՌԵՊՈ գործարքներ

2024 թվականին իրականացվել է 71 մլրդ ՀՀ դրամ ծավալով ՌԵՊՈ գործարք, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 162%-ով։ Գործարքների ընդհանուր քանակը կազմել է 583։

  1. Արտարժույթի շուկա

2024 թվականը նշանավորվեց արտարժույթի հարթակի գործարկմամբ։ Գործարկումից ի վեր հարթակում կատարվել է 41 գործարք՝ ավելի քան 5․7 մլրդ ՀՀ դրամի ծավալով։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա

2024 թվականի վերջին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում հաշվառված էր ավելի քան 143,000 արժեթղթերի հաշիվ, որոնց անվանական արժեքը կազմել է շուրջ 6.6 տրլն ՀՀ դրամ, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 11%-ով։ Արժեթղթերի հաշիվներից 33%-ը կազմել են ակտիվ արժեթղթերի հաշիվները, իսկ 6%-ը՝ 2024 թվականի ընթացքում բացված նոր հաշիվները։

Տարվա ընթացքում գրանցվել է 850 նոր ԱՄՏԾ (ISIN) արժեթուղթ, որի արդյունքում դրանց ընդհանուր թիվը հասել է 3,445-ի։ Դրանցից 90.9%-ը բաժնետոմսեր են, իսկ 5.6%-ը՝ պարտատոմսեր։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, հանդիսանալով պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարող և կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառու, ամփոփել է կարևոր ցուցանիշներ։ 2024 թվականի վերջին օրվա դրությամբ կենսաթոշակային միջոցներով  հաշիվների քանակը կազմել է 899,088, իսկ կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը աճել է 34․4%-ով՝ կազմելով 1,073,872,544,865 ՀՀ դրամ։

Ամբողջական բորսայական տվյալները հասանելի են բորսայի և դեպոզիտարիայի տարեկան տեղեկագրերում։

2024 թվականին AMX-ը նշանակալի քայլեր է ձեռնարկել իր գործառույթների թվայնացման ուղղությամբ։ Հայաստանի ֆոնդային բորսան գործարկել է gp.minfin․am համակարգի թարմացված տարբերակը, որը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին և օտարերկրյա ներդրողներին առավել պարզ և անվտանգ գնել և վաճառել ՀՀ պետական պարտատոմսեր:

Կենտրոնական դեպոզիտարիան, իր հերթին, Հայաստանի նոտարական պալատի հետ համատեղ գործարկել է նոր էլեկտրոնային համակարգ, որի նպատակն է պարզեցնել և արագացնել ժառանգատուին պատկանող արժեթղթերի և կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ինչպես նաև ժառանգության իրավունքի վկայագրում առկա տվյալների փոխանակումը։

2024 թվականը կարևոր տարի էր միջազգային համագործակցության ամրապնդման առումով։ Այս ընթացքում AMX-ը ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Աբու Դաբիի ֆոնդային բորսայի հետ, որին հաջորդեց Աբու Դաբիում կողմերի միջև համագործակցության պայմանագրի ստորագրումը։ Այս համագործակցության շրջանակում նախատեսվում է 2025-ին AMXTrader համակարգի ամբողջովին ինտեգրումը Թաբադուլ բորսայական թվային հաբին։ Այն  նոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի ներդրողների համար, այլև կխթանի օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստան։

Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան 2025-2026 թվականներին նախատեսում են մի շարք բարեփոխումներ։ Առանձնակի ուշադրություն կդարձվի առևտրային և դեպոզիտար ծառայությունների զարգացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցությունների ընդլայնմանը։ Շարունակվում են տեխնոլոգիական արդիականացման գործընթացները, այդ թվում՝ CDA Online հավելվածի երրորդ փուլի ներդրումը։

AMX-ի կարևոր առաջնահերթություններից մեկը ֆինանսական կրթության խթանումն է, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել AMX ակադեմիան։ Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան շարունակում են աշխատել շուկայի կայուն զարգացման, ներդրողների համար նոր հնարավորությունների ստեղծման և Հայաստանի ֆինանսական համակարգի մրցունակության բարձրացման ուղղությամբ։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69