ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 06/06/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.10 դրամով և կազմել 414.92 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.55 դրամով և կազմել 544.08 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 12.93 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.33 դրամով և կազմել 641.05 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 10.53 դրամով և կազմել 18729.34 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.66 դրամով և կազմել 298.42 դրամ: Պլատինի գինն աճել է 174.23 դրամով և կազմել 20050.00 դրամ: