
ԱՄՀ-ն չի բացառում դոլարի արժեզրկման հավանականությունը
Դոլարին արժեզրկում է սպառնում: Այսպիսի կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամը:
ԱՄՀ զեկույցի հեղինակների կարծիքով, ԱՄՆ մաքսատուրքերը կարող են հանգեցնել երկու տարբեր արդյունքի: Մի դեպքում դոլարը կարող է ամրապնդվել, քանի որ արտարժույթի պահանջարկը կընկնի ներմուծման նվազման հետևանքով: Բացի այդ, այլ պետություններ կարող են մեղմացնել դրամավարկային քաղաքականությունը՝ այդպիսով փորձելով հաղթահարել արտահանման նվազումը:
Երկրորդ սցենարը ենթադրում է, որ տնտեսական քաղաքականության վերաբերյալ անորոշության ամրապնդման, ամերիկյան տնտեսության աճի կանխատեսումների վատթարացման պատճառով կարող է նվազել դոլարի ակտիվների պահանջը: Միջնաժամկետ հեռանկարում դոլարը կարող է արժեզրկվել, եթե մաքսատուրքերի պատճառով անկում լինի տնտեսության այն հատվածներում, որոնք կենտրոնացած են արտաքին առևտրի վրա:
Ավելի վաղ պարզվել էր, որ ներկայիս Սպիտակ տան վարչակազմի կողմից ստեղծված տնտեսական անորոշությունը հանգեցրել է ԱՄՆ դոլարի և Միացյալ Նահանգների գանձապետական պարտատոմսերի ներդրողների կտրուկ արտահոսքի: