Ֆինանսական

USD BUY - 384.00-0.50 USD SELL - 387.00+0.00
EUR BUY - 429.00-1.00 EUR SELL - 436.00+1.00
OIL:  BRENT - 64.85-0.86 WTI - 61.93-0.90
COMEX:  GOLD - 3226.60+0.66 SILVER - 32.60+0.52
COMEX:  PLATINUM - 991.60+0.25
LME:  ALUMINIUM - 2481.50-1.86 COPPER - 9447.50-1.66
LME:  NICKEL - 15648.00-1.41 TIN - 32816.00+0.01
LME:  LEAD - 2000.00+0.18 ZINC - 2691.50-2.66
FOREX:  USD/JPY - 145.06-0.38 EUR/GBP - 1.1204+0.37
FOREX:  EUR/USD - 1.1204+0.37 GBP/USD - 1.3314+0.32
STOCKS RUS:  RTSI - 1107.81-0.55
STOCKS US: DOW JONES - 42654.74+0.78 NASDAQ - 19211.10+0.52
STOCKS US: S&P 500 - 5958.38+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 37753.72+0.00 TOPIX - 2740.45+0.05
STOCKS CHINA:  HANG SENG - 23345.05-0.46 SSEC - 3367.46-0.40
STOCKS EUR:  FTSE100 - 8684.56+0.59 CAC40 - 7886.69+0.42
STOCKS EUR:  DAX - 23767.43+0.30
16/05/2025  CBA:  USD - 386.33-0.61 GBP - 513.51-0.66
16/05/2025  CBA:  EURO - 432.69-0.61
16/05/2025  CBA:  GOLD - 39635.00-74.00 SILVER - 398.52-10.58
ԱՄՆ-ում որոշել են իջեցնել հարկերը
19/05/2025 13:29
Կիսվել

ԱՄՆ-ում որոշել են իջեցնել հարկերը

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի հարկերի նվազեցման մասին օրինագիծը, որը մի քանի օր քննարկվում էր՝ ծախսերի կրճատման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Սա առաջիկա տասնամյակում կարող է հանգեցնել պետական պարտքի աճի՝ 36.2 տրիլիոն դոլարից մինչև 50 տրիլիոն դոլար: Moody’s-ի գնահատմամբ՝ մինչև 2035 թվականը պարտքը կհասնի ՀՆԱ-ի 134%-ի։ Վերլուծաբանները զգուշացնում են` երկարաժամկետ հեռանկարում սա կարող է հանգեցնել երկրի վարկային վարկանիշի իջեցման:

Քննարկվող ծախսերի կրճատումներից են՝ Medicaid ծրագրի ֆինանսավորման կրճատումը, որը նախատեսված է ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների համար։ Ավելի վաղ չափավոր հանրապետականները դեմ էին արտահայտվել այս քայլին, նշելով, որ սա կվնասի հենց այն ընտրողներին, որոնք նոյեմբերին քվեարկել էին Թրամփի օգտին։ Մասնագետների կանխատեսմամբ՝ օրինագծով նախատեսված կրճատումները կբերեն նրան, որ 8.6 միլիոն մարդ դուրս կմնա Medicaid ծրագրից։

Թրամփը և իր վարչակազմը խոստացել են հավասարակշռել բյուջեն, սակայն, ըստ Reuters-ի, Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի միջոցով ծախսերի կրճատման փորձերը չեն հասել նպատակին։ Նաև պարզ չէ, թե ինչ եկամուտներ կբերի մաքսային տուրքերի քաղաքականությունը, քանի որ Թրամփը տարուբերվում է դրույքաչափերի բարձրացման և առևտրային համաձայնագրերի չեղարկման միջև։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը ցանկացել է բարձրացնել հարկերը հարուստ ամերիկացիների համար։ Նախագահի առաջարկը նախատեսում է նոր հարկային դրույքաչափ՝ 39.6% այն ֆիզիկական անձանց համար, որոնք տարեկան վաստակում են առնվազն 2.5 միլիոն դոլար, կամ ընտանիքների համար՝ 5 միլիոն դոլար։ Այս հարկային բարձրացումը առաջիկա տասը տարում կարող է ապահովել հավելյալ 67.3 միլիարդ դոլար բյուջեում:

16/05/2025
դրամ
Դոլար (USD)
386.33
-0.61
Եվրո (EUR)
432.69
-0.61
Ռուբլի (RUR)
4.78
-0.03
Լարի (GEL)
141.02
-0.15
39635.00
-74.00
Արծաթ
398.52
-10.58