Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին
31/05/2025 18:30
Կիսվել

Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին

Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS Champions League մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է  պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FEAS Champions League-ի հեղինակավոր մրցանակին։

ConFEAS 2025 հոբելյանական 30-րդ համաժողովն անցկացվեց Երևանում մայիսի 30-ից 31-ը։ Այն հյուրընկալեց ոլորտի շուրջ 300 առաջատար մասնագետի եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից:

Champions League մրցանակաբաշխության շրջանակում մասնակիցներին տրվում են մրցանակներ երկու անվանակարգում՝ բաժնետոմսերի շուկայում (Stock Market) և պարտատոմսերի շուկայում (Fixed Income Market) ակտիվության համար։ Երկրորդ անվանակարգում հաղթողների ընտրությունը կատարվում է՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ապահովվող գործարքների ծավալները, քանակները, բորսայում ակտիվ օրերը, կարգավորող պահանջների պահպանումը և այլն։ Վերլուծվում են թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում իրականացված գործունեության արդյունքները:

ConFEAS 2025-ի մասնակիցները համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ժամանակակից կապիտալի շուկաները ձևավորող վերջին միտումները, մարտահրավերներն ու նորարարությունները: Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 30 ճանաչված զեկուցող՝ կապիտալի շուկաների վերաբերյալ բազմազան թեմաներին անդրադարձով:

Ճեպազրույցի խոսնակներ

Դիանա Հակոբյան` Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն

Կոնստանտին Սարոյան` Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության գլխավոր քարտուղար

Ռադու Հանգա` Բուխարեստի ֆոնդային բորսայի նախագահ և Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության նախագահ

Սաքեր Ասլան` Աբու Դաբիի բորսայի գլխավոր գործառնական տնօրեն

MyInvest-ը Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Հարթակում հասանելի են նաև հայկական ընկերությունների բաժնետոմսեր, կորպորատիվ և պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52