Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Նորվեգիայի Կենտրոնական բանկը անսպասելիորեն իջեցրել է տոկոսադրույքը՝ առաջին անգամ վերջին 5 տարվա ընթացքում
19/06/2025 15:52
Կիսվել

Նորվեգիայի Կենտրոնական բանկը անսպասելիորեն իջեցրել է տոկոսադրույքը՝ առաջին անգամ վերջին 5 տարվա ընթացքում

Նորվեգիայի Կենտրոնական բանկը (Norges Bank) նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը՝ հասցնելով այն 4.5%-ից մինչև 4.25% տարեկան։

Սա առաջին նվազեցումն է վերջին հինգ տարվա ընթացքում։ ԿԲ-ի որոշումն անակնկալ է եղել վերլուծաբանների համար, որոնք չեն կանխատեսել որևէ փոփոխություն, ինչի հետևանքով նորվեգական կրոնայի փոխարժեքը նվազել է, իսկ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը՝ անկում ապրել։

Norges Bank-ը պահպանել էր տոկոսադրույքը 15 տարվա առավելագույնի վրա դեռևս 2023 թվականի դեկտեմբերից։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը բարձրացել է 1.5%-ով՝ նորվեգական կրոնայի նկատմամբ, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 0.9%-ով։ Միևնույն ժամանակ, 10 տարվա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է 10 բազիսային կետով՝ հասնելով տարեկան 3.95%, ինչն ամենացածր ցուցանիշն է՝ մայիսի 12-ից ի վեր։

«Մենք կարծում էինք, որ ԿԲ-ն դեռ կսպասի. նա հստակ ազդակ չէր տվել, որ հիմա իսկապես կիջեցնի տոկոսադրույքը, այդ պատճառով էլ շուկայի արձագանքը եղավ այնպիսին, ինչպիսին եղավ», — հայտարարել է MUFG բանկի ավագ արժութային վերլուծաբան Լի Հարդմանի խոսքով՝ բազային գնաճը սպասվածից ավելի թույլ էր, «ինչն էլ ԿԲ-ին ավելի շատ պատճառ տվեց տոկոսադրույքի իջեցման համար»։

«Սա իսկապես շատ անսպասելի էր. Norges Bank-ը վերջինն էր, ով շարունակում էր պահպանել «բազեի» (խիստ) դիրքորոշումը G10 կենտրոնական բանկերի շարքում», – նշել է Pepperstone ընկերության ավագ վերլուծաբան Մայքլ Բրաունը։

Նիստից հետո հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Նորվեգիայի Կենտրոնական բանկը նախատեսում է մինչև տարվա ավարտը հիմնական տոկոսադրույքն իջեցնել 4%-ից ցածր, իսկ մինչև 2028 թվականի ավարտ՝ մոտավորապես 3%։

Ակնկալվում է, որ գնաճը աստիճանաբար կդանդաղի և 2028 թվականին կհասնի մոտ 2%-ի։ Միևնույն ժամանակ, ԿԲ-ն վերանայել է սպառողական գների աճի կանխատեսումը, ըստ որի՝ 2026 թվականին այն կկազմի 2.2% (նախկինում սպասվում էր 2.7%), իսկ 2027 թվականին՝ 2.3%՝ նախկին 2.5%-ի փոխարեն։

2025 թվականի մայիսին Նորվեգիայում ընդհանուր գնաճը կազմել է 3%, իսկ բազային գնաճը՝ 2.8%:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08