
Կենտրոնական բանկում մեկնարկել է «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիրը»:
Կենտրոնական բանկում մեկնարկել է «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիրը», որին այս տարի ՀՀ բուհերից դիմել է շուրջ 700 ուսանող: Ընտրական չորս փուլերը հաջողությամբ հաղթահարել և ծրագրին միացել են դիմորդների 5 տոկոսը։
Գալիք 12 ամիսների ընթացքում 41 ակտիվ երիտասարդներ հնարավորություն կունենան ներգրավվել ԿԲ տարբեր նախագծերում, համագործակցել ոլորտի լավագույն մասնագետների հետ և ձեռք բերել արժեքավոր մասնագիտական գիտելիքներ ու փորձ։
Նրանց ներգրավվածությունը մեծ ոգևորություն է առաջացնում մեր ամբողջ թիմում։ Վստահ ենք, որ առաջիկայում կստեղծենք մի միջավայր, որտեղ գաղափարները կդառնան ռազմավարություններ, իսկ ձգտումներն՝ իրական, շոշափելի արդյունքներ։