Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
AMX. 2025-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
07/07/2025 18:38
Կիսվել

AMX. 2025-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի հունիս ամսվա շուկայական տվյալները։ Ամիսը ցույց է տվել դինամիկ առևտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Հունիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 43 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 94 գործարք՝ շուրջ 26 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 141%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը՝ վկայելով իրացվելիության և ներդրողների հետաքրքրության աճի մասին։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 109% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 7․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 875 գործարք՝ հունիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 150 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է մոտ 194 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 460 մլրդ ՀՀ դրամ*։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 8%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 39%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 213 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 5․7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 34%-ով: Հունիսին կնքվել է 51 ռեպո գործարք։

Հունիսին արտարժույթի հարթակում ԱՄՆ դոլարի փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 1.1 մլրդ ՀՀ դրամ՝ 3 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 384 – 385.25 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 384․42 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում։

*Հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում կապիտալիզացիայի հաշվարկում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ունենք տարբերություններ այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26